Archive for April, 2010

Ես արժանի եմ

Tuesday, April 27th, 2010

Մի չուղարկված հաղորդագրություն

Ես արժանի չէի… պետք չէ այդքան անկեղծ ու բարի լինել, պետք է դիվանագիտություն բանեցնել` նույնիսկ սիրելի անձի հետ շփվելիս: Նրան դուր չի գա միշտ ճշմարտությունը լսելը, նույնիսկ պետք է կեղծել, գիտե՞ս` դա ինչ է…

Գռեհիկ անկեղծությունը թողեցիր, գնացիր պաճուճված կեղծիքի հետեւից, ես արժանի՞ էի դրան: Կեղծել դեռ չգիտեմ, գուցե սովորեմ, թե չէ առանց դրա էլ ո՞նց: Բայց որ անկեղծ մնամ, երեւի ես կհաղթեմ. եւ ոչ միայն մարդկանց, կհաղթեմ Ժամանակին եւ Տարածությանը:

(more…)

8861 համարանիշերով տաքսու վարորդին դեռ անակնկալներ սպասվում են…

Thursday, April 22nd, 2010

kindness_day1 Այն, ինչը կպատմեմ, երեւի շատերիդ հետ պատահած կլինի կամ էլ չէ… կարեւոր չէ: Երեկ մեր հերթական ընկերովի խենթությունների օրն էր: Ողջ օրը «խենթվեցինք», իսկ գիշերը, երբ պատրաստվում էինք տուն գնալ, բարձրացա ավանդական դարձած իմ տեղը` տղաներից մեկի ուսերին, ու սկսեցի երգել ավանդական երգերից մեկը` Սանտա Լուչիան: Դե, իմ ու ընկերներիս ձայնից այս անգամ շատ քչերը զարմացան. երեւի մեր խենթությունն արդեն սովորական էր դարձել:

Մինչ կուլմինացիային հասնելը, նշեմ, որ այս անգամ մենք տեղակայվել էինք մի այգում, որը կոչվում է «գեյերի այգի»: Այնտեղ գտնվելու ընթացքում ականատեսը եղանք «խեղճ» գեյերի դավաճանությունների եւ բաժանումների տեսարանին:

Իսկ ավելի ուշ մեր տղաներին սպառնացին «տրանսվիստիտները», ովքեր գրոհի էին դուրս եկել իրենց հարազատ շրջակայքում: Այս այգու մասին մի շարք լեգենդներ էի լսել, բայց պարզվեց` դրանք ոչ այլ ինչ էին, քան իրականությունը: Արդեն երկու անգամ հասցրել ենք այցելել այնտեղ եւ ահագին նյութ ունեմ ձեզ համար, սակայն դա իմ հաջորդ «փոսթ»-երից մեկում, քանի որ այսօրվա թեման շատ ավելի կարեւոր է:

Փող ունեինք. այնքան, որ տուն կհասնեինք, բայց ճանապարհին որոշեցինք փող հավաքել: Հետո մտածեցինք տաքսիստին խնդրել մեզ անվճար տանի ու ծիծաղեցինք մեր այդ մտքի վրա… հենց նույն րոպեին փողոցում դանդաղ ընթացող մի տաքսի տեսա. ձեռքս բարձրացրի, մոտեցավ:  Մոտեցա, ասացի` մենք փող չունենք, բայց տուն ենք ուզում գնալ, կտանեք? Գլխով արեց` նստեք, կտանեմ: Զարմացել էինք… մի քանի անգամ էլ շեշտեցինք, որ փող չենք տալու, ասաց` կտանեմ, հո դրսում չեմ թողնի:

(more…)

Մինչեւ քո գծած սահմանը չանցնես, անսահմանությունը չես զգա

Friday, April 16th, 2010

Բարեւ, այս արեւից էլ հույս չկա, բարեւ,- հենց այսպես սկսեց Արմինե Հայրապետյանը իր երգը, որն առաջին անգամ լսեցի երեւանյան ակումբներից մեկում: Հեղինակային երեկոյի ընթացքում հնչած իր մի քանի կատարումներով նա փոխանցեց ուժեղի եւ թույլի մի համադրություն, որը հատուկ էր միայն իրեն: Նրա ձայնի ելեւէջները որքան նուրբ, այնքան էլ խրոխտ էին, իսկ աչքերի լույսը բավականացնում էր բոլորին` վառելու հոգիների ճրագները:

Որոշեցի զրուցել կիթառով կնոջ հետ՝ կյանքի իր ընկալման, զգացողությունների մասին: Զրույցի ընթացքում ավելորդ հարցեր չտվեցի, քանի որ Արմինեն, ինչպես ինքն անվանեց, «մենախոսությամբ» պատասխանեց իմ բոլոր հարցերին: Ներկայացնում եմ հենց այդ «մենախոսությունը»:

16 տարեկանից սկսեցի ստեղծագործել` ոչ ինչ-որ արտառոց մտքով, թե հատուկ ասելիք ունեմ եւ այլն: Ավելի շատ ուզում էի նոր երգեր ստեղծել, երգել:

Դա 1992-93 թվականներին էր, բայց երգել եմ շատ վաղուց: 1 տարեկանում եմ առաջին երգս երգել` Ադամոյի «Տոմբը լա նեժը», եւ միայն 20 տարի անց ես սովորեցի ֆրանսերեն եւ կատարեցի նույն երգը առավել ճիշտ եւ գիտակցաբար:

Դեռ մանկուց բազում նախասիրություններ եմ ունեցել. հիմա էլ կան բաներ, որ պահել եմ մի 10 տարի անց դրանցով զբաղվելու համար: Մի որոշ ժամանակ անց, երբ տղաներս ավելի մեծ կլինեն, կզբաղվեմ կերպարվեստով կամ քանդակագործությամբ:

(more…)

Զրույց սիրո հետ

Thursday, April 8th, 2010

ՍԵՐԲարև: Մենք պատահաբար ծանոթ չե՞նք: Ես Սերն եմ:

ԵՍԿարծում եմ` ինչ-որ տեղ հանդիպել ենք: Բայց չեմ հասցրել քեզ լավ ճանաչել:

ՍԵՐԻնձ այնքան դժվար է ճանաչել: Յուրաքանչյուրը յուրովի է ինձ ընկալում:

ԵՍԱյդուհանդերձ, դարեր ի վեր մարդիկ փորձել են բացահայտել քեզ և ի վերջո անվանել են Ամենազոր Սեր:

ՍԵՐԴու այսօրվա մարդկանց հարցրու, և նրանք կասեն, որ ամենազորը փողն է:

ԵՍՓո՞ղը: Թույլ տուր չհամաձայնել: Քանզի եթե չլիներ Սերը, այս աշխարհը վաղուց դադարած կլիներ շնչելուց:

ՍԵՐՀամամիտ եմ: Չէ՞ որ կարելի է ունենալ անսահման քանակությամբ գանձեր, բայց այդ ամենը ոչինչ են, եթե դու կյանքում չես գտել քո գանձը: Այն միակին, որին կսիրեիր և որն էլ քեզ կսիրեր:

ԵՍԿարծես թե սրտիցս բխեցին խոսքերդ: Ու ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քեզ վաղուց եմ ճանաչում:

ՍԵՐՎաղուց չես ճանաչում, ուղղակի շատ երկար ես սպասել ինձ հետ հանդիպմանը:
(more…)

Նույն անշարժ, խունացած նկարի առջեւ

Thursday, April 8th, 2010

IMAG0036Ամենակարող ժամանակն անգամ անզոր է քայքայել գավառական քաղաքի` դարերով արմատացած ավանդույթները: Գավառացին ժամանակն զգում է իր տարիքին ավելացող տարիների քանակով միայն: Այստեղ մարդիկ ապրել եւ ապրում են կեցության նախնական, պարզունակ օրենքներով: Այս դեպքում չկա երկար-բարակ դատելու, խորհրդածելու որեւէ անհրաժեշտություն. ամեն բան բնազդաբար է արվում եւ վերահսկվում ադաթի, ավանդույթի ուժով:

Երեւանաբնակ երկու երիտասարդ թեյի, սուրճի կամ գարեջրի բաժակի շուրջ կարող են ամենահետաքրքիր մի զրույց ծավալել մի որեւէ իզմի, երկուստեք հայտնի ֆիլմի, քաղաքականության, ֆուտբոլի, կամ ասենք, սեռական կողմնորոշման (մեզանում եւս ոչ պակաս հրատապ) խնդրի շուրջ, այնինչ նույն այդ ժամանակ գավառացու սահմանափակ ուղեղը խարխափում է առտնին կենցաղում:

(more…)

Լավագույն ընկերս

Monday, April 5th, 2010

friendshipԱսում են` լավ ընկերներ, իսկական ընկերներ չեն լինում: Ասում են նաև, որ դիմացինդ` ընկերության շղարշի տակ, միայն սեփական շահն է փնտրում: Ես էլ էի նախկինում այդպես մտածում` հաշվի առնելով անհաջող փորձերս: Բայց հետո մտերմացա մեկի հետ, ում մասին հիմա կարող եմ ասել` նա աշխարհի լավագույն ընկերն է: Ու հիմա նաև զարմանում եմ` ինչպե՞ս կարող էի ես երբևէ մտածել, թե իսկական ընկեր չի լինում:

(more…)

Եւս մեկ հատված պապսիզմից եւ ռաբիսիզմից…

Sunday, April 4th, 2010
brendomania

քանի դեռ անդրադարձել ենք մեր հանրապետության սիրելի երեւույթներին` ներկայացնենք եւս մեկը...

Հասմիկի համերգն ու խենթ երկրպագուն

Sunday, April 4th, 2010

Երեկ ներկա էի Հասմիկ Կարապետյանի համերգ-հանդիպմանը: Թե ինչու էի այնտեղ գնացել` առանձին գրելու թեմա է. ընդամենը կասեմ,Hasmik Karapetyan որ Հասմիկը իսկապես ինքնատիպ ոճ ու հետաքրքիր ձայն ունի: Սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ գրել:  Դեռ համերգին 30 րոպե կար, անցնում էի Հայաստանի երգի պետական թատրոնի մոտով եւ մուտքի առջեւ տեսա երկու մեծ ծաղկեփնջեր: «Երեւի Հասմիկի երկրպագուն է բերել»,- մտածեցի ես` նկատի ունենալով տղամարդ երկրպագուի, որովհետեւ կանայք սովորաբար այդքան մեծ ծաղկեփնջեր չեն նվիրում: (more…)

Թե ինչու է պետք արագ քայլել

Sunday, April 4th, 2010

Այսօր հերթական հանդիպումն ունեի 85-ն անց Մեծ հայրենականի վետերաններից մեկի հետ: Հանդիպեցինք: Պատմեց իր հետախուզական անցյալը, հետաքրքիր էր: Երբ հրաժեշտ էի տալիս, ասաց, որ ինձ կճանապարհի: Ես էլ մտածեցի` չառարկեմ, կքայլի, ինչ վատ է….դուրս եկանք փողոց, եւ Պետրոսյանը ասաց, որ այսօր արդեն 10 կմ քայլել է. առավոտյան իջնում է Հրազդանի կիրճ, երկար քայլում է, հետո սառը ցնցուղ է ընդունում: Ես հավատացի, որովհետեւ չնայած իր տարիքին, բավականին առույգ էր, մի 65 տարեկանի տեսքով:

(more…)

Աստվա~ծ իմ, ես «լավ չեմ հիմնավորել»

Friday, April 2nd, 2010

Զանահարեցին նախագահականից, կինը, որ խոսում էր, ասաց, որ ինքը 15_03-a_mahari-3պարգեւատրումների բաժնի ղեկավարն է եւ նախագահին գրած իմ նամակը մակագրել են իր վրա: Իմ նամակը Անտոնինա Մահարու մասին էր` Գուրգեն Մահարու կնոջ: Նամակիս վերջում գրել էի, որ Անտոնինա Մահարին արժանի է նաեւ պետական պարգեւի: Պարզվեց, որ պաշտոնյան զանգել էր ինձ` իմանալու, թե ինչու է Անտոնինա Մահարին արժանի պետական պարգեւի: Ես կարկամել էի, նա ինձ հարցնում էր, իսկ ես կարմրում էի կատաղությունից, զգում էի, որ արյունը խփում է գլխիս, հիմա պայթելու եմ, ձեռքս արդեն դողում էր: Զգում էի, թե ինչպես եմ խեղճանում անզորությունից: Բայց ես բարեկիրթ չեմ այդքան, ինչո՞ւ եմ այսպես ինձ պահում. զուգահեռաբար այս մտքերն են խառնվել ուղեղումս: (more…)