Archive for April 1st, 2010

Ծաղրածու էի․․․

Thursday, April 1st, 2010

rainbow-clown-patty-vicknairԵս ծաղրածու եմ եղել…Անփորձ ծաղրածու, որն ուրախացրել է բոլորին…Ես նմանակողն եմ եղել մեկի, որին միշտ ծաղրել են…
Հիշում եմ. այն ժամանակ դեռ անփորձ էի,իսկ անփորձները շուտ են ընկնում…
Մի պահ նստել էի սառը հատակին ու կավճագծում էի. երեխան հոգնել էր ծաղրածու լինելուց…
Դա իմ աշխատանքային առաջին օրն էր… Հետո տուն հասա… Հետո տեսա մորս փոքր-ինչ գունատ տեսքն ու ընկա նրա փափուկ ձեռքերի մեջ… Մայրս տխուր էր… Համոզված եմ , որ ինձնից թաքուն արտասվել էր… Մա’մ,  ես իմ ձեռքերով  եմ սրփելու իմ “ծաղրածու” լինելը…
Հետո վերցրի պայուսակս։ Ծանր էր շա~տ. բեմական շորեր, կտորներ գունավոր ու այդքանի մեջ թերևս մի հաճելի բան` իմ իսկ աշխատանքով վաստակած գումարը… Տվեցի մորս….Չէ’,  հանձնեցի մորս…
Հետո, մի սուր ծակոց զգացի սրտումս, հետո, զգացի` ինչ դժվար է վաստակելը… հետո, նորից անփորձ դառա…հետո, մորիցս թաքուն ես արտասվեցի…

Ամալի