Archive for April 4th, 2010
Հասմիկի համերգն ու խենթ երկրպագուն
Sunday, April 4th, 2010Երեկ ներկա էի Հասմիկ Կարապետյանի համերգ-հանդիպմանը: Թե ինչու էի այնտեղ գնացել` առանձին գրելու թեմա է. ընդամենը կասեմ, որ Հասմիկը իսկապես ինքնատիպ ոճ ու հետաքրքիր ձայն ունի: Սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ գրել: Դեռ համերգին 30 րոպե կար, անցնում էի Հայաստանի երգի պետական թատրոնի մոտով եւ մուտքի առջեւ տեսա երկու մեծ ծաղկեփնջեր: «Երեւի Հասմիկի երկրպագուն է բերել»,- մտածեցի ես` նկատի ունենալով տղամարդ երկրպագուի, որովհետեւ կանայք սովորաբար այդքան մեծ ծաղկեփնջեր չեն նվիրում: (more…)
Թե ինչու է պետք արագ քայլել
Sunday, April 4th, 2010Այսօր հերթական հանդիպումն ունեի 85-ն անց Մեծ հայրենականի վետերաններից մեկի հետ: Հանդիպեցինք: Պատմեց իր հետախուզական անցյալը, հետաքրքիր էր: Երբ հրաժեշտ էի տալիս, ասաց, որ ինձ կճանապարհի: Ես էլ մտածեցի` չառարկեմ, կքայլի, ինչ վատ է….դուրս եկանք փողոց, եւ Պետրոսյանը ասաց, որ այսօր արդեն 10 կմ քայլել է. առավոտյան իջնում է Հրազդանի կիրճ, երկար քայլում է, հետո սառը ցնցուղ է ընդունում: Ես հավատացի, որովհետեւ չնայած իր տարիքին, բավականին առույգ էր, մի 65 տարեկանի տեսքով: