Archive for April 8th, 2010

Զրույց սիրո հետ

Thursday, April 8th, 2010

ՍԵՐԲարև: Մենք պատահաբար ծանոթ չե՞նք: Ես Սերն եմ:

ԵՍԿարծում եմ` ինչ-որ տեղ հանդիպել ենք: Բայց չեմ հասցրել քեզ լավ ճանաչել:

ՍԵՐԻնձ այնքան դժվար է ճանաչել: Յուրաքանչյուրը յուրովի է ինձ ընկալում:

ԵՍԱյդուհանդերձ, դարեր ի վեր մարդիկ փորձել են բացահայտել քեզ և ի վերջո անվանել են Ամենազոր Սեր:

ՍԵՐԴու այսօրվա մարդկանց հարցրու, և նրանք կասեն, որ ամենազորը փողն է:

ԵՍՓո՞ղը: Թույլ տուր չհամաձայնել: Քանզի եթե չլիներ Սերը, այս աշխարհը վաղուց դադարած կլիներ շնչելուց:

ՍԵՐՀամամիտ եմ: Չէ՞ որ կարելի է ունենալ անսահման քանակությամբ գանձեր, բայց այդ ամենը ոչինչ են, եթե դու կյանքում չես գտել քո գանձը: Այն միակին, որին կսիրեիր և որն էլ քեզ կսիրեր:

ԵՍԿարծես թե սրտիցս բխեցին խոսքերդ: Ու ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քեզ վաղուց եմ ճանաչում:

ՍԵՐՎաղուց չես ճանաչում, ուղղակի շատ երկար ես սպասել ինձ հետ հանդիպմանը:
(more…)

Նույն անշարժ, խունացած նկարի առջեւ

Thursday, April 8th, 2010

IMAG0036Ամենակարող ժամանակն անգամ անզոր է քայքայել գավառական քաղաքի` դարերով արմատացած ավանդույթները: Գավառացին ժամանակն զգում է իր տարիքին ավելացող տարիների քանակով միայն: Այստեղ մարդիկ ապրել եւ ապրում են կեցության նախնական, պարզունակ օրենքներով: Այս դեպքում չկա երկար-բարակ դատելու, խորհրդածելու որեւէ անհրաժեշտություն. ամեն բան բնազդաբար է արվում եւ վերահսկվում ադաթի, ավանդույթի ուժով:

Երեւանաբնակ երկու երիտասարդ թեյի, սուրճի կամ գարեջրի բաժակի շուրջ կարող են ամենահետաքրքիր մի զրույց ծավալել մի որեւէ իզմի, երկուստեք հայտնի ֆիլմի, քաղաքականության, ֆուտբոլի, կամ ասենք, սեռական կողմնորոշման (մեզանում եւս ոչ պակաս հրատապ) խնդրի շուրջ, այնինչ նույն այդ ժամանակ գավառացու սահմանափակ ուղեղը խարխափում է առտնին կենցաղում:

(more…)