Archive for May, 2010

Մասնագիտական ժյուրին նվազեցրեց սփյուռքի տված միավորները

Monday, May 31st, 2010

«Ինձ համար ամենակարեւորն էր անել այնպես, որ իմ երկրի մարդիկ հպարտանային, եւ ես արեցի դա»,- «Եվրատեսիլ-2010» եզրափակչի ավարտից հետո հայտարարել է Եվա Ռիվասը: Այս տարի Գերմանիայի հաղթանակը, իսկապես, անակնկալ էր, սակայն անհասկանալի է, թե հայերն ինչու են զարմացել Հայաստանի ստացած միավորներից: Հայաստանին առավելագույն (12) միավոր տվեց ընդամենը 3 երկիր` Ռուսաստանը, Իսրայելը եւ Նիդերլանդները: Սա նշանակում է, որ այդ երկրների բնակչության եւ մասնագիտական ժյուրիի միջին գնահատականով Հայաստանը լավագույնն է ճանաչվել:

2006-2008 թվականներին Հայաստանը առավելագույն միավորներ ստանում էր 6-10 երկրներից, սակայն 2009-ից, երբ քվեարկության կարգը փոխվեց, սփյուռքահայերի ջանքերով ստացված միավորները նվազեցնում էր մասնագիտական ժյուրին: Օրինակ` եթե Կիպրոսի բնակչության քվեարկության արդյունքում Հայաստանը պետք է ստանար 12 միավոր, իսկ մասնագիտական ժյուրին Հայաստանի երգը գնահատել է 3 միավոր, ապա 12 + 3 = 15 տարբերակով ստացված թիվը բաժանում են երկուսի, արդյունքում մենք Կիպրոսից ստանում ենք 7 միավոր: (more…)

Երեխաները կանաչը շատ են սիրում!!!

Sunday, May 30th, 2010

բնությունը մերն է եւ ոչ ոքի չենք տա!!!

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է ու այդ օրը երեխաները հենց իրենք են դուրս գալու բակեր, այգիներ, պաշտպանելու իրենց խաղադաշտը, հանգստյան գոտին, խոտաշատ գետինը, առողջ միջավայրը….  Թող երեխաներն իրենց խոսքն ասեն, կոչը հնչեցնեն, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն… Ժամանակն է հաշվի նստենք ամենանուրբ էակների հետ…

երեխաներին օգնելու համար՝

1.գտնում ենք 0-16 տարեկան երեխաներ /ծանոթներ, դպրոցներ, բակեր, փողոցներ/

2.բացատրում ենք խնդիրը, միջոցառման բուն նպատակը…

3.հրավիրում ենք ուսանողական այգի, լավ կլինի պատրաստ լինեն` երգեր, հեքիաթներ, առակներ մարդու և բնության կապի մասին

4. թող իրենց ոգևորող կոչն ասեն, անմիջական խոսքը`ուղերձը այգու կարևորության և պահպանման մասին

5. Սոնա Մամյանին կխնդրենք փուչիկներից ծառեր, ծաղիկներ սարքի

6. խոտերի մեջ ինչ-որ մեկին կարող է կիթառ, ջութակ նվագել

7. պետք է ստեղծել խաղաղ, կայտառ, առողջ հանգստի միջավայր, այսինք այն այգին, որն ուզում ենք տեսնել վերադարձնել, հանձնել էս մանուկներին լիարժեք կյանքի, խաղերի համար

8.Դեմքերին կարող ենք անվնաս ներկերով բնապատկերներ նախշել

9.Լուսա/տեսա նկարահանել երեխաներին թե ուս.այգու խոտերի , ծառերի մեջ և թե փոսաբետոնային, անշունչ միջավայրում ….

10 Նրանց կոչերը, խնդրանքը, պահանջը ձայնագրել ու տարածել հնարավոր ուղղություններով…..  Երեխաների պաշտպանության օրը երեխաներն իրենք են դուրս եկել իրենց պաշտպանելու !!!

Հայկական եթերի հետքերով

Friday, May 21st, 2010

Մեծ լսարանի եւ հեռուստադիտողի վրա ունեցած ազդեցության ուժի շնորհիվ հեռուստատեսությունը կարեւոր զենք է դարձել քաղաքական եւ տնտեսական իշխանության համար մղվող պայքարում: Իշխանությունները հասկացել են, որ տպագիր մամուլի ազդեցությունը երկրում նվազել է, եւ հեռուստաընկերություններն են հանրային կարծիքի վրա իրական ազդեցություն թողնողը:

1998 թ. ընտրություններից հետո իշխանությունը սկսեց իր «թեւի տակ առնել» հեռարձակման ոլորտը: Հետագա տարիներին օգտագործելով իր բոլոր լծակները` կարողացավ համատարած վերահսկողություն հաստատել հեռուստաընկերությունների վրա` նախապես «ընտրելով» դրանց սեփականատերերին: Հայաստանում անկախ հեռուստաընկերության մասին խոսելն առայժմ անիրատեսական է:

Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները իշխանության վերահսկողության տակ են: Այս մասին տարիներ շարունակ խոսում են ոչ միայն Հայաստանում. նման եզրահանգման են եկել նաեւ տարբեր միջազգային կառույցներ: Ասում ենք «գրեթե», քանի որ գոնե երկու հեռուստաընկերություն «կենտրոնին» չի ենթարկվում, բայց դրանց մասին ավելի ուշ: (more…)

Ծըլնգ, ծըլնգ…

Friday, May 21st, 2010

Երեկ տելեվիզրով ցույց տվին, որ ավտո չպիտի վերցենք. բա էտ ճիշտտ ա՞, տո 10-15 հազարի, տո 50 հազարի հերն էլ անիծած, բա էտ մեր կյանքում մի անգամ ա լինում, բա մի հատ ավտոյով կայֆավատ չլինե՞նք, չհելնե՞նք ֆռանք քաղաքով, սաղին ասենք, որ մենք տասի գ-ն ենք: Տասի գը, տասի գը, տասի գը… Չէ, ի՞նչ տասի գը, մեծացել ենք, տասնէրկուսի գը, տասնէրկուսի գը…  Որ դուրս գանք ֆռալու, աղջկեքին կասենք տասի գը կգոռան, միլիցեքն էլ որ բռնեն, ասեն` բա ձեզ չե՞նք ասել, որ ավտո չվերցնեք, պատուհաններից չկախվեք, կասենք, որ մենք շրջանավարտ չենք, էրկու տարի ունենք, խա, խա, խա…

(more…)

կին ≠ տղամարդ

Tuesday, May 18th, 2010

Լուսանկարների ձեւավորումը՝ սարդիստ Մոմիկի

Սարդ բլոգի ընթերցող, երիտաՍարդ հոգեբան Մարիամ Վարդանյանը նստել մտածել, մտածել, քրքրել է հաստափոր գրքերը եւ մի շատ կարեւոր ու բոլորիդ համար (անկախ սեռից) հետաքրքիր ինֆորմացիա է ներկայացնում Ձեր ուշադրությանը։

Տղամարդիկ և կանայք իրարից ոչ լավն են, ոչ վատը. նրանք ուղղակի տարբեր են: Իհարկե, ֆեմինիստները, հետևելով իրենց գաղափարախոսությանը, պնդում են, որ տղամարդու եւ կնոջ միջեւ չկա ոչ մի տարբերություն, նրանք միշտ պետք է հավասար դիտվեն: Սակայն պատմությունն ու էվոլյուցիան հակառակն են փաստում: Փաստացիորեն միակ ընդհանրությունը, որ կա նրանց միջև, այն է, որ նրանք միևնույն՝ մարդ տեսակին են պատկանում: Նրանք ապրում են տարբեր աշխարհներում, ունեն տարբեր արժեքներ, տարբեր աշխարհայացքներ, կյանքի տարբեր օրենքներ:

(more…)

Քյարթու Քյարթույան Քյարթուի․․․

Sunday, May 16th, 2010

Այսօր առաջին անգամ ծանոթացա Բանգլադեշ համայնքի «կանոնակարգին»։ Արդեն մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել եմ այստեղ, սակայն բարեբախտաբար առավոտյան 10-ին տնից դուրս էի գալիս, կեսգիշերն անց վերադառնում․․․ այսօր ընթերցողներիդ պատվիրակի՝ Մոմիկի հետ որոշեցինք հանդիպել բանգլադեշյան սրճարաններից մեկում, որտեղ տեսածս մի քանի դեպքերն ու դեմքերն ինձ ստիպեցին գրել այդքան խուսափած թեմայի մասին՝ ՔՅԱՐԹՈՒԻԶՄ․․․

ՔՅԱՐԹՈՒԻԶՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ․               

1․ ոչինչ չասող դեմքի արտահայտություն

2․ իրեն հատուկ հնչողությամբ քրքիջ

3․ վախկոտության յուրահատուկ արտահայտություն աչքերում՝ նոր բան տեսնելիս

4․ ամեն տեսած բան՝ բացի «քուչի» ասֆալտից, իր համար նորություն է

5․ «ախպեր» բառի չարաշահում՝ ի պաշտպանություն վախերի

6․ սեւ, մարմին կպած հագուստի եւ «ծիծակ» կոշիկների օգտագործում

7․ վերջին ժամանակներս, սակայն, դիմագծի փոփոխություն է  նկատվում՝ երկար, ժամկետն անց ժելեով լղոզած մազերի ի հայտ գալով

8․ նկատվում է նաեւ «ծիծակ» կոշիկների փոխարինում «բիբարով»

9․ վերջին հատկանիշն էլ, որ հիշում եմ ՃԿՈՒՅԹԻԿԻ երկար ու բարակ՝ կեղտի հանքարդյունաբերությամբ հարուստ եղունգն է․․․

Եթե էլի հատկանիշներ կան, որ հիշում եք, ավելացրեք․․․

Մեր երիտասարդության 80 եւ ավելի տոկոսը տառապում է ՔՅԱՐԹՈՒԻԶՄՈՎ, փրկել է պետք․․․

Ողջ ինտերնետ բովանդակությունը հայերեն. Սա հեղափոխություն չէ՞

Friday, May 14th, 2010

Google-ը վերացնում է լեզվական սահմանները

Երբ լավ զարգացած ազգ դառնանք, էս երկու-երեք տարվա համար, եթե ուզենանք ինտերնետի հետ կապված երկու իրադարձություններ հիշել, դրանք լինելու են Ադնակլասնիկը Եւ Գուգըլի Թռանսլիթը:

Երկրորդ իրադարձության մասին հաղորդագրությունները տարածվել են էսօր: Հանրահայտ Google-ը իր թարգմանչական համակարգում ներառել է նաեւ հայերենը: Սա նշանակում է, որ այսօր հայաստանցի ինտերնետ օգտագործողը կարող է 56 լեզուներով սայթեր կարդալ միանգամից հայերեն եւ նույն 56 լեզուներին տիրապետող այլազգիներ` հայերեն բովանդակությամբ սայթերը կարող են նայել իրենց լեզուներով:
http://translate.google.com/ – սա այն լինկն է, որտեղ ընտրելով Armenian ALPHA տարբերակը, կարող եք ձեր ուզած սայթը նայել հայերեն:

Հիմա առաջին իրադարձության մասին: Ադնակլասնիկը երբ տարածվեց Հայաստանում, շատերը գրանցվեցին այնտեղ, հետո շատերից ամենաառաջադեմները սկսեցին առատ քննադատել Ադնակլասնիկը` այն որակելով անկապ տեղ: Փոխարենը շատերը առաջարկում էին Ֆեյսբուկը, որը ավելի լուրջ սոցիալական ցանց է: Ֆեյսբուկը անձամբ ես էլ եմ հավանում եւ Ադնակլասնիկից օգտվող չեմ արդեն, բայց որպես մեր հասարակության համար առանցքային իրադարձություն համարում եմ Ադնակլասնիկի տարածումը, որովհետեւ էսօր շատերը նախ հեռախոսով դառնալով Ադնակլասնիկի սովորական յուզեր, շուտով դառնում են նաեւ ինտերնետ օգտագործող: Այսինքն Ադնակլասնիկը հայաստանաբնակ տարբեր տարիքի մարդկանց համար դառնում է ճանապարհ` ինֆորմացիան դարաշրջան մտնելու համար:

(more…)

Քաղաքացիները մարմնով փակեցին մեքենայի ճանապարհը

Friday, May 14th, 2010

Այսօր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության բողոքի ակցիային մասնակցեց սարդիստ Արմանը: Ներկայացնենք նրա ֆոտոռեպորտաժը, որը վերցրել ենք Հետք օնլայնից:

Երիտասարդները մարմնով ծածկեցին շինհրապարակից դուրս եկող բեռնատար մեքենան, որը ստիպված եղավ «նահանջել»

Հակագազով քաղաքացիներն ընդգծում էին Երեւանում թթվածնի քանակի օրեցօր նվազումը

(more…)

Բլոգի հիմնադիրն այս պահին համալսարանում պաշտպանում է դիպլոմային աշխատանք` պատմելով բլոգսֆերայի մասին

Friday, May 14th, 2010

Բարեւ բոլոր բլոգասերներին, մեր ընթերցողներին:
Վաղը այս բլոգ մտնողներին միգուցե զարմանալի թվա, թե ինչու է Սարդում գրառումները նման հրատապությամբ տեղադրում: Չէ որ կարելի էր այսպես անել. բլոգի հիմնադիրը կպաշտպաներ դիպլոմային աշխատանքը, որի թեման բլոգսֆերան է, ու քանի որ հաստատ ասելիք պիտի ունենար Սարդի ընթերցողների հետ, կգար կգրեր:
Բայց դե հավանաբար մտքովս անցավ հենց այս պահին գրել եւ ձեր ուշադրությունը բլոգի հիմնադրի ընտրած թեմայի արժեքի վրա ձեզ մտասեւեռելու, եւ ցույց տալու համար, որ Սարդ բլոգն իր աշպատակարգով տարբերվում է մնացած բոլոր բլոգներին իր հեղինակների բլոգային մտածողությամբ եւ աշխատակարգով, այսինքն սարդիստների համար կարեւոր է, թե բլոգն ինչ է իրականում իրենից ներկայացնում եւ այն չի փորձում պարզապես վարկանիշներ հավաքել` որոշ հայկական հայտնի բլոգների ոչ հետաքրքիր գրառումներ ավելացնելով:
Եվ քանի որ խոսք գնա վարկանիշների մասին, փաստենք մի իրողություն: Սիրելի սարդիստների հավատարիմ ընթերցողներ, շուտով Սարդը հնարավորություն կընձեռնի հետեւել բլոգի վարկանիշին, իսկ մինչ այդ մի տեղեկատվություն, երբ դուք կարդում եք բլոգը, այդ պահին ձեզ հետ էլի բազմաթիվ մարդիկ են կարդում:
Էսօր մի տեսակ բլոգում քննական շրջան է կարծես, ու սպասված հաջողություններն էլ շատ են: Այսուհետեւ էլ մտածելու քիչ բան կունենանք եւ կփորձենք ձեզ հրամցնել այնպիսի գրառումներ, որ գիշերն էլ, ցերեկն էլ լուսացնեք բլոգի գրառումները ընթերցելով եւ ակտիվ մեկնաբանություններ թողնելով: Հիշում եք չէ՞ Տեր հոր մասին գրառումը: Նման գրառումներ ենք խոստանում: Տեր Հոր գրառումը հայկական բլոգսֆերայում ամենաշատ ընթերցված ու 600 մեկնաբանություները գերազանցած ամենահետաքրքիր նյութն է եղել:

Հաջողություններ մաղթենք Բլոգի հիմնադիրին` բլոգսֆերան հասկանալու եւ այսպիսի բլոգ պահելու համար: Ես որպես նոր մարդ եմ ասում, չմտածեք գովազդում եմ: Բլոգի հիմնադիրն ինձ շատ է ոգեւորել այս Բլոգով, որը տարբերվում է մյուսներից` իր մեկնաբանությունների առատությամբ:

Մոմիկ Վարդանյան
մարդ, որը հայտարարում է, որ այս բլոգի համար կյանք կտա

Խաղաղություն՝ պատերազմից հետո

Thursday, May 13th, 2010

Մի քանի հայ եւ ադրբեջանցի լրագրողներով էինք. 2009-ին հայտնվեցինք պատերազմի եւ խաղաղության սահմանակետին՝ Վրաստանի Կարալեթի գյուղում։ Պատերազմից հետո անշունչ խաղաղություն էր իջել գյուղում:

դեպի կանաչ այգին նայող տաքուկ խոհանոցն այսօր բզկտված է․․․

տեսարան ննջասենյակից․․․

(more…)