Archive for May 1st, 2010

Ազատ ինֆորմացիայի բաժանում՝ ինֆորմացիայի ազատության օրը

Saturday, May 1st, 2010

Մայիսի 3-ը․ երկուշաբթի․  Մամուլի ազատության համաշխարհային օր ․

Հետք շաբաթաթերթը, լինելով ազատ ինֆորմացիայի տարածման կողմնակից եւ միջոց, այս օրը չի իրականացնի ոչ մի ձեւական միջոցառում։ Քանի որ մենք կարծում ենք, որ ազատ ինֆորմացիան դեռեւս հասանելի չէ մեր պետությունում ապրող բոլոր քաղաքացիներին, որոշել ենք այն հասանելի դարձնել շատերին։ Հետքը եւս մեկ անգամ հայտարարում է, որ չի ֆինանսավորվում որեւէ քաղաքական ուժի կամ այլ ուժերի կողմից, որոնք կարող են արգելք հանդիսանալ ազատ ինֆորմացիայի տարածմանը։

Հետքում տեղ են գտնում անկողմնակալ նյութեր հենց մեր՝ հայաստանցիներիս, խնդիրների, իրավունքների խախտումների, ինչպես նաեւ գործարարների եւ մոնոպոլների անօրինական գործունեության մասին։ Բայց քանի որ Հետքը մեծ միջոցներ չունի այս նյութերը հասցնել հասարակության բոլոր անդամներին եւ հատկապես մարզում բնակվող գյուղացիներին, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆՔ  «ՀԵՏՔ»ԱԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը (ժամը 13։30-որքան ուզենք) Հանրապետության հրապարակում բաժանելու ենք «Հետք» շաբաթաթերթը բոլոր անցորդներին։ Թերթերը դրված կլինեն Պատմության թանգարանի դիմաց, պատրաստ են նաեւ մի քանի պլակատներ, որոնք կոչ են անում ինֆորմացիայի ազատությանը։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տարածել ազատ լրատվամիջոցի գաղափարը, ուզում են ունենալ ազատ լրատվություն, ազատ ապրելակերպ, առաջարկում ենք միանալ մեզ։  Մանրամասների համար զանգահարել՝ 098988014 կամ գրեն ani@hetq.am հասցեին։