Archive for May 10th, 2010

Այցելություն

Monday, May 10th, 2010

Որոշվածի պես գիշերով բարձրացանք Եռաբլուր… Ամբողջ ճանապարհը ոտքով անցանք, քանի որ մեքենայի անվադողերը չէին կարող տեղափոխել այն ոգին, որ կար մեր մեջ: Հասանք տեղ. թույլ լուսավորված բլուր բարձրացող ճանապարհով քայլում էինք խրոխտ` անկախ մեզանից… Հայրենասիրական երգեր էինք ուզում երգել, բայց համալսարանավարտներիցս եւ ոչ մեկն էլ բառեր չգիտեր: «Գետաշենն» էր միակ երգը, որ հիշեցինք, իսկ երբ այն շատ էր կրկնվում, հիմնից կպանք… Չէինք կարող չերգել, հաղթանակած էինք, հազիվ սոցիումից դուրս էինք մնացել ու ոգի ունեինք:

erablur

Հեռվում նկատվող գերեզմանաքարերը լռեցրին մեզ: Սովորական քառակուսի քարեր էին, անվան եւ տարեթվերի փորագրությամբ, որ ստիպում էին մոտենալ իրենց, ողջունել ձեռքսեղմումով: Մի մեծ ջերմություն եւ ակնածանք էր թաքնված փոքրիկ ձեռքիս եւ քառակուսի քարի միջեւ. ընկալում էի բոլոր մարդ-քարերին առանձին-առանձին, զգում էի, թե որքան տարբեր ԱՆՀԱՏների կողքին եմ հիմա:

(more…)

«Սարդիստ»-ներն ի վերջո կնքեցին զինադադարը

Monday, May 10th, 2010

Սրանից մի քանի ամիս առաջ բլոգում Սարդիստական պատերազմ էր` սարդիստներն ընդդեմ սարդիստների: Եթե հիշում եք, Տեր Հոր մասին նյութը պատճառ դարձավ, որ Սարդի ընթերցողները մի մեծ քննարկում ծավալեն եկեղեցու գործունեության մասին: Քննարկումը, սակայն, հետագայում վերածվեց կռվի` հարուստ անձնական վիրավորանքներով: Այս կռվի գլխավոր հրամանատարներից էր Միկօն, ով որոշ ժամանակ անց սկսեց չերեւալ բլոգում:

Մոտ երկու օր առաջ սոցիալական ցանցի միջոցով ինձ գրում է Մոմիկ Վարդանյանը: Նա ասաց, որ փոքր-ինչ մասնակցել է Սարդում ընթացող պատերազմին եւ առաջարկում է հանդիպել` քննարկելու բլոգում տեղ գտնող նյութերը, գրառումները եւ այլ հարցեր:

Եւ այսպես, հաջորդ օրն իսկ հանդիպեցինք սարդիստներից մի քանի հոգով` Momik, Miko, Natasha եւ Spiderone. ԱՄՆ-ից նաեւ մեզ էր միացել Avgustin-ը իր բարեւներով ու կարծիքներով:

Քննարկեցինք Սարդի դիզայնի, թեմատիկ ուղղությունների հետ կապված հարցեր եւ որոշեցինք ընթերցողների օգնությամբ որոշակի փոփոխություններ անել, ինչի արդյունքը կտեսնեք շուտով:

Սարդի ընթերցողներից Մոմիկ Վարդանյանն այժմ բլոգի համահեղինակներից է եւ ընթերցողների պատվիրակը Սարդում:

Իսկ բլոգում հատուկ ճանաչում գտած Միկօյի հետ պարզեցինք բոլոր տեսակի վիճաբանությունների պատճառները, կրկին քննարկեցինք հոգեւորականության մասին բլոգում տեղ գտած եւ գտնելիք նյութերի արդյունավետությունը:

Վերջում , ինչպես Միկօն նշեց, եկանք մի համաձայնության` չհամաձայնելու:

Հանդիպումն ավարտվեց խաղաղ պայմաններում, ինչը ե՛ւ ես, ե՛ւ ընթերցողները որակեցին հիմք` նոր սարդոստայն հյուսելու: )