Archive for May 12th, 2010

Սարդի նոր համահեղինակն Ավստրալիայից

Wednesday, May 12th, 2010

Վիգեն Գալստյան․ վենետիկյան երեկո

ԵրիտաՍարդ Վիգեն Գալստյանը դառնում է Սարդ բլոգի համահեղինակ. աչքներս լույս։

Կինոգետ է, ռեժիսոր․ գրեթե ամեն տարի կարեւոր նախաձեռնություններով է հանդես գալիս մշակույթի ոլորտում :

Հետաքրքրությունները` կինո, արվեստ, ճարտարապետություն: Այժմ բնակվում է Ավստրալիայում` գլխավորելով «Հայաս» մշակութային կազմակերպությունը:

Մենք՝ սարդիստներս, մեծ սիրով համագործակցում ենք բոլոր բանիմաց հայ երիտասարդների հետ՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն, քանի որ կարեւորում ենք  երիտաՍարդական ներուժը լիարժեք եւ առողջ հասարակություն ունենալու համար։

Վիգեն Գալստյանը, ով այսօրվանից լրացնում է սարդիստների շարքը, կկիսվի բլոգի ընթերցողների հետ՝ իր մշակութային մեկնաբանություններով։

Սպասեք Վիգենի նյութերին․․․

Դաստակերտի ուտոպիան. 317 բնակիչ ունեցող քաղաքը գյուղ չի կարող դառնալ

Wednesday, May 12th, 2010

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Պաշտոնական տվյալներով Հայաստանի ամենափոքր քաղաք համարվող Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքն ունի 0,3 հազար բնակչություն:

Խորհրդային տարիներին պղնձամոլիբդենային հռչակավոր եւ առեղծվածային կոմբինատով հայտնի քաղաքային համայնքն այսօր մեծ մասամբ ավերակների է վերածվել, որոնց վրա դաստակերտիցները մի կերպ ապրում են իրենց կյանքը` ոչ մի հստակ պատկերացում չունենալով քաղաքի ապագայի մասին:

40-ից ավելի փոքրիկ դաստակերտցիների համար պղնձամոլիբդենային կոմբինատի առեղծվածը գոյություն չունի. Խորհրդային միության կարեւոր գործարաններից մեկի ավերակները նրանց համար այսօր վտանգավոր խաղահրապարակի է վերածվել: Դաստակերտը քաղաք է, որն այսօր գյուղ չի կարող դառնալ, քանի որ համայնքի տարածքում գյուղատնտեսական նշանակության հողեր չկան, իսկ հարեւան համայնքերում չկան հարմար գյուղտնտնտեսական հողեր` համայնքին տալու համար:

(more…)

Ինդուստրիալ սիմֆոնիա. Ճարտարապետական լուսանկարչության մրցույթ-ցուցահանդես

Wednesday, May 12th, 2010

«Մեխանիկական գործարանի շենքը Երեւանում», Լուսանկարները տրամադրել է Վիգեն Գալստյանը

«Հայաս» մշակութային կազմակերպությունը հայտարարել է մրցույթ-ցուցահանդեսի մասին, որի նպատակն է լույս սփռել Հայաստանիարդյունաբերական ճարտարապետության արհամարանքի մատնված ժառանգության վրա: Հարյուրավոր գործարաններ, արտադրամասեր և կայաններ մի ժամանակ Հայաստանի հզոր տնտեսության հիմքն էին կազմում: Շատերի հեղինակները մեր լավագույն ճարտարապետներից էին` Թամանյան, Մազմազյան, Քոչար, Չիսլիև, Մարգարյան, Իսրաելյան: Այժմ, մեծ մասամբ այդ շենքերը լքված են կամ էլ կերպարանափոխված: Սակայն կասկածից վեր է, որ դրանցից շատերը ունեն ճարտարապետական մեծ արժանիքներ և լուսանկարչի խնդիրն է ցույց տալ այս մեքենայական աշխարհի ներհատուկ գեղեցկությունը:

Չնայած մրցույթի առանցքը Երևանի թեման է, մենք հորդորում ենք մասնակիցներին ուսումնասիրել Հայաստանի այլ արդյունաբերական կենտոնները` Ալավերդին, Գյումրին, Քաջարանը և այլն: Մենք փնտրում ենք ճարտարապետական տարածության հավաստի գեղարվեստական վերլուծությունների և ոչ թե սոսկ վավերագրական կադրերի:

(more…)