Archive for May 14th, 2010

Ողջ ինտերնետ բովանդակությունը հայերեն. Սա հեղափոխություն չէ՞

Friday, May 14th, 2010

Google-ը վերացնում է լեզվական սահմանները

Երբ լավ զարգացած ազգ դառնանք, էս երկու-երեք տարվա համար, եթե ուզենանք ինտերնետի հետ կապված երկու իրադարձություններ հիշել, դրանք լինելու են Ադնակլասնիկը Եւ Գուգըլի Թռանսլիթը:

Երկրորդ իրադարձության մասին հաղորդագրությունները տարածվել են էսօր: Հանրահայտ Google-ը իր թարգմանչական համակարգում ներառել է նաեւ հայերենը: Սա նշանակում է, որ այսօր հայաստանցի ինտերնետ օգտագործողը կարող է 56 լեզուներով սայթեր կարդալ միանգամից հայերեն եւ նույն 56 լեզուներին տիրապետող այլազգիներ` հայերեն բովանդակությամբ սայթերը կարող են նայել իրենց լեզուներով:
http://translate.google.com/ – սա այն լինկն է, որտեղ ընտրելով Armenian ALPHA տարբերակը, կարող եք ձեր ուզած սայթը նայել հայերեն:

Հիմա առաջին իրադարձության մասին: Ադնակլասնիկը երբ տարածվեց Հայաստանում, շատերը գրանցվեցին այնտեղ, հետո շատերից ամենաառաջադեմները սկսեցին առատ քննադատել Ադնակլասնիկը` այն որակելով անկապ տեղ: Փոխարենը շատերը առաջարկում էին Ֆեյսբուկը, որը ավելի լուրջ սոցիալական ցանց է: Ֆեյսբուկը անձամբ ես էլ եմ հավանում եւ Ադնակլասնիկից օգտվող չեմ արդեն, բայց որպես մեր հասարակության համար առանցքային իրադարձություն համարում եմ Ադնակլասնիկի տարածումը, որովհետեւ էսօր շատերը նախ հեռախոսով դառնալով Ադնակլասնիկի սովորական յուզեր, շուտով դառնում են նաեւ ինտերնետ օգտագործող: Այսինքն Ադնակլասնիկը հայաստանաբնակ տարբեր տարիքի մարդկանց համար դառնում է ճանապարհ` ինֆորմացիան դարաշրջան մտնելու համար:

(more…)

Քաղաքացիները մարմնով փակեցին մեքենայի ճանապարհը

Friday, May 14th, 2010

Այսօր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության բողոքի ակցիային մասնակցեց սարդիստ Արմանը: Ներկայացնենք նրա ֆոտոռեպորտաժը, որը վերցրել ենք Հետք օնլայնից:

Երիտասարդները մարմնով ծածկեցին շինհրապարակից դուրս եկող բեռնատար մեքենան, որը ստիպված եղավ «նահանջել»

Հակագազով քաղաքացիներն ընդգծում էին Երեւանում թթվածնի քանակի օրեցօր նվազումը

(more…)

Բլոգի հիմնադիրն այս պահին համալսարանում պաշտպանում է դիպլոմային աշխատանք` պատմելով բլոգսֆերայի մասին

Friday, May 14th, 2010

Բարեւ բոլոր բլոգասերներին, մեր ընթերցողներին:
Վաղը այս բլոգ մտնողներին միգուցե զարմանալի թվա, թե ինչու է Սարդում գրառումները նման հրատապությամբ տեղադրում: Չէ որ կարելի էր այսպես անել. բլոգի հիմնադիրը կպաշտպաներ դիպլոմային աշխատանքը, որի թեման բլոգսֆերան է, ու քանի որ հաստատ ասելիք պիտի ունենար Սարդի ընթերցողների հետ, կգար կգրեր:
Բայց դե հավանաբար մտքովս անցավ հենց այս պահին գրել եւ ձեր ուշադրությունը բլոգի հիմնադրի ընտրած թեմայի արժեքի վրա ձեզ մտասեւեռելու, եւ ցույց տալու համար, որ Սարդ բլոգն իր աշպատակարգով տարբերվում է մնացած բոլոր բլոգներին իր հեղինակների բլոգային մտածողությամբ եւ աշխատակարգով, այսինքն սարդիստների համար կարեւոր է, թե բլոգն ինչ է իրականում իրենից ներկայացնում եւ այն չի փորձում պարզապես վարկանիշներ հավաքել` որոշ հայկական հայտնի բլոգների ոչ հետաքրքիր գրառումներ ավելացնելով:
Եվ քանի որ խոսք գնա վարկանիշների մասին, փաստենք մի իրողություն: Սիրելի սարդիստների հավատարիմ ընթերցողներ, շուտով Սարդը հնարավորություն կընձեռնի հետեւել բլոգի վարկանիշին, իսկ մինչ այդ մի տեղեկատվություն, երբ դուք կարդում եք բլոգը, այդ պահին ձեզ հետ էլի բազմաթիվ մարդիկ են կարդում:
Էսօր մի տեսակ բլոգում քննական շրջան է կարծես, ու սպասված հաջողություններն էլ շատ են: Այսուհետեւ էլ մտածելու քիչ բան կունենանք եւ կփորձենք ձեզ հրամցնել այնպիսի գրառումներ, որ գիշերն էլ, ցերեկն էլ լուսացնեք բլոգի գրառումները ընթերցելով եւ ակտիվ մեկնաբանություններ թողնելով: Հիշում եք չէ՞ Տեր հոր մասին գրառումը: Նման գրառումներ ենք խոստանում: Տեր Հոր գրառումը հայկական բլոգսֆերայում ամենաշատ ընթերցված ու 600 մեկնաբանություները գերազանցած ամենահետաքրքիր նյութն է եղել:

Հաջողություններ մաղթենք Բլոգի հիմնադիրին` բլոգսֆերան հասկանալու եւ այսպիսի բլոգ պահելու համար: Ես որպես նոր մարդ եմ ասում, չմտածեք գովազդում եմ: Բլոգի հիմնադիրն ինձ շատ է ոգեւորել այս Բլոգով, որը տարբերվում է մյուսներից` իր մեկնաբանությունների առատությամբ:

Մոմիկ Վարդանյան
մարդ, որը հայտարարում է, որ այս բլոգի համար կյանք կտա