Archive for June 17th, 2010

Երկար սպասված Սերժը․․․

Thursday, June 17th, 2010

Մի քանի շաբաթ առաջ Երեւանում փակցվում էին Սերժ Թանկյանի գովազդային փոստերներն այն մասին, որ ռոքի ժամանակակից լեգենդը համերգով հանդես կգա Երեւանում։ Այս փոստերներին քչերն էին հավատում, քանի որ այնտեղ համերգային օրվա եւ տոմսերի արժեքի մասին որեւէ տվյալ չկար գրված։ Սակայն պարզվեց, որ սա լավ PR ակցիա էր՝ իրականացված “Deem Communications” եւ “Fugitive Studios” ընկերությունների կողմից, որոնք էլ այսօր հայտարարեցին Թանկյանի երեւանյան համերգի օրն ու վայրը։

Ուրեմն, օգոստոսի 12-ին հայազգի լեգենդ Սերժ Թանկյանը ցնցելու է Մարզահամերգային համալիրն՝ իր հին ու նոր կատարումներով եւ Elect the Dead Symphony-ով։ Իսկ “Symphony”-ն այս անգամ լինելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը դեռ Իեն Գիլանի համերգի ժամանակ զարմացրեց թե հայ հանդիսատեսին եւ թե համաշխարհային ճանաչում ունեցող Գիլանին։

(more…)