Archive for July, 2010

բախտ է վիճակվել

Friday, July 30th, 2010

Նա ծնվեց, նրան բախտ էր վիճակվել ապրել…

ՀՀ-ն տերը ՀՀ մսակեր քաղաքացին է…

Thursday, July 29th, 2010

Թեղուտի անտառների պաշտպանությանն ուղղված վերջին ակցիայից հետո բլոգում գրելու ցանկությունս վերականգնվեց…

Բանկ մտնող մարդու երազանքներն ու մտորումները պատկերացնո՞ւմ եք: Որքա~ն է նա տենչում հասնել տեղ, բարձրանալ աստիճաններով, հերթ կանգնել, մի ճմրթված թղթով հով անել ինքն իրեն եւ, մեծ բերկրանք ապրելով, իր հերթը հասնելուն պես` ասել.

“Մեզ Ռուսաստանից` Սիբիրից փող են ուղարկել, կարող եմ չէ՞ ստանալ հիմա”…

Եթե պատասխանը “հա” եղավ, վեեեեերջ… ինչ բերկրանք, ինչ երջանկություն, ինչ բավարարվածություն… “մի երկու կիլո պեսոկ կառնեմ` հենց սթարից, էնտեղ էժան ա, մի երկու կիլո բուդ, մի քիչ միրգ ու հարեւաններին կասեմ, որ մարդս փող ա ուղարկել, բա ո՞նց…”

Էս ամբողջը մտածելով գալիս ա ու տեսնում ա, որ բանկի “առաջը փակել են”… “էս ով են, մի րոպե ճանապարհ, հա՞”

(more…)

1 դրամ` 1 կյանք…

Saturday, July 3rd, 2010

”Երբ բուժվեմ, հիվանդանոցից դուրս կգամ ու կգնամ` մեր բակում ֆուտբոլ խաղալու: Ուզում եմ մեծանալ ու բժիշկ դառնալ, որ բուժեմ մեր հիվանդանոցի երեխաներին…”,- ասում է 4-ամյա Էրիկը, որ հիվանդ է քաղցկեղով (Ոչ խոչկինյան լիմֆոմա): Բժիշկները հույս ունեն, որ նրան հնարավոր է փրկել` բարձր չափաբաժնով քիմիոթերապիայի միջոցով: Էրիկն այժմ բուժվում է Ռուսաստանում: Նրա բուժման համար մոտ 6 միլիոն դրամ է անհրաժեշտ:

“Հանուն կյանքի” երիտասարդ նախաձեռնողների խումբը դրամահավաքի միջոցով հավաքել է մոտ 1.5 մլն. դրամ, որի մի մասն Էրիկի ծնողներն արդեն վճարել են քիմիոթերապիայի առաջին կուրսի համար: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել դրամահավաքին` 1000-ից մինչեւ 100 հազար դրամ փոխանցումներով:

Էրիկի կյանքը փրկելու առաքելությանն են միացել նաեւ մի շարք երաժիշտներ` Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Արձագանք խումբը եւ այլոք: Հուլիսի 12-ին Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կկայանա ”Քաղաքը փրկում է կյանքը” խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հեղինակային, քաղաքային երգեր:

Բարեգործական համերգը եւս կազմակերպում է երիտասարդ նախաձեռնողների խումբը: Իսկ Տիկնիկային թատրոնի դահլիճը երաժիշտներին տրամադրվել է անվճար:

Յուրաքանչյուրի 1000 դրամը կարող է հնարավորություն տալ Էրիկին` շարունակել ապրել եւ իրականացնել հիվանդանոցի երեխաներին բուժելու նրա երազանքը:

Եթե 3 մլն. հայ ամսեկան 1 դրամ փոխանցի քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին, ամեն ամիս հնարավոր կլինի փրկել մեկ երեխայի կյանք ու երազանքներ…

ՌՈԲԻՆԶՈՆ

Friday, July 2nd, 2010

Ես բացեցի ծրարը` իմ սիրելի Ուրբաթն էր: “Բարև, տեր իմ. Գրում եմ Նանտ քաղաքից: Երեկ հոգնատանջ ճամփորդությունից հետո իջևանեցի հարմարավետ հյուրանոցում: Երեկոյան վիճեցի աշխատակիցների հետ, ովքեր համառորեն չէին ընդունում նամակը, բացատրում էին, որ ծրարով նամակների դարաշրջանն անցել է, հիմա միայն ինտերնետով են նամակներ գրում, սակայն ես իմ տոհմի պնդաճակատությամբ ստիպեցի նրանց ընդունել նամակը և երկուական ոսկի դրեցի գրպանները: Ուրախալի լուրեր չունեմ, տեր իմ. ճամփորդության ընթացքում բազմաթիվ կղզիներում եղա, որոնցից մեկն այնքան հարազատ էր, որ մի պահ արցունքներ հոսեցին աչքերիցս, սակայն շուտով համոզվեցի, որ ուղղակի դեժավու եմ ապրել:

Կղզում բուսականության ոչ մի նշույլ չէր մնացել, նույնիսկ դեղին ավազ չկար: Ես քայլում էի եռման ասֆալտի վրայով` այրելով ոտքերս, շուրջբոլորը հսկա գործարաններ էին, որոնք սարսափելի ձայներ էին արձակում, թութակներ ու այծեր չկային, համենայն դեպս` ոչ մի կենդանի չհանդիպեց, անգամ մոծակ: Ես ծարավել էի, քչքչան աղբյուրներ էի փնտրում, սակայն ապարդյուն: Տեր իմ, շուտով ինձ անակնկալ էր սպասվում: Ես կանգնեցի մի սրճարանի դիմաց, որի անունը “Ռոբինզոն” էր, նստեցի, ջուր պատվիրեցի, սակայն ինձ մերժեցին, ասացին` “Կղզում խմելու ջուրն արդեն սպառվում է և եթե գործարանի աշխատակից չես, ապա իրավունք չունես ջուր խմել:

(more…)