Archive for July 2nd, 2010

ՌՈԲԻՆԶՈՆ

Friday, July 2nd, 2010

Ես բացեցի ծրարը` իմ սիրելի Ուրբաթն էր: “Բարև, տեր իմ. Գրում եմ Նանտ քաղաքից: Երեկ հոգնատանջ ճամփորդությունից հետո իջևանեցի հարմարավետ հյուրանոցում: Երեկոյան վիճեցի աշխատակիցների հետ, ովքեր համառորեն չէին ընդունում նամակը, բացատրում էին, որ ծրարով նամակների դարաշրջանն անցել է, հիմա միայն ինտերնետով են նամակներ գրում, սակայն ես իմ տոհմի պնդաճակատությամբ ստիպեցի նրանց ընդունել նամակը և երկուական ոսկի դրեցի գրպանները: Ուրախալի լուրեր չունեմ, տեր իմ. ճամփորդության ընթացքում բազմաթիվ կղզիներում եղա, որոնցից մեկն այնքան հարազատ էր, որ մի պահ արցունքներ հոսեցին աչքերիցս, սակայն շուտով համոզվեցի, որ ուղղակի դեժավու եմ ապրել:

Կղզում բուսականության ոչ մի նշույլ չէր մնացել, նույնիսկ դեղին ավազ չկար: Ես քայլում էի եռման ասֆալտի վրայով` այրելով ոտքերս, շուրջբոլորը հսկա գործարաններ էին, որոնք սարսափելի ձայներ էին արձակում, թութակներ ու այծեր չկային, համենայն դեպս` ոչ մի կենդանի չհանդիպեց, անգամ մոծակ: Ես ծարավել էի, քչքչան աղբյուրներ էի փնտրում, սակայն ապարդյուն: Տեր իմ, շուտով ինձ անակնկալ էր սպասվում: Ես կանգնեցի մի սրճարանի դիմաց, որի անունը “Ռոբինզոն” էր, նստեցի, ջուր պատվիրեցի, սակայն ինձ մերժեցին, ասացին` “Կղզում խմելու ջուրն արդեն սպառվում է և եթե գործարանի աշխատակից չես, ապա իրավունք չունես ջուր խմել:

(more…)