Archive for August, 2010

ֆիեստա

Tuesday, August 31st, 2010

Հիվանդանոցի կեղտոտ բազկաթոռներին նստած էինք մենք. գինին լցրել էինք սուրճի գավաթների մեջ, որպեսզի միջանցքով հոգնատանջ քայլող, անչափ հետաքրքրասեր “սանիտարկաները” գլխի չընկնեին,որ ալկոհոլ ենք ներս մտցրել: Շոկոլադն այդ պահի միակ քաղցրեցնող միջոցն էր, իսկ մնացածը… մնացածն իրականում անհամ էր ու դատարկ…

Եթե մի քիչ քայլեիր միջանցքով, թեքվեիր դեպի աջ, կամացուկ իջեցնեիր եվրոդռան սպիտակ բռնակը, կզգայիր մեր ՄԵԿԻ, այն միակի շունչը, որ քնեցված էր, բայց խոսում էր անդադար: ՄԵԿԸ արթնացավ… սպանեց տիեզերքին, սպանեց իրեն քնեցնողներին… արթնացաաավ… Ողջագուրվեց մեզ հետ, հավաքեց իր շուրջը բալիկներին, շարունակեց “մորքուրություն” անել… Սակայն հուզվեց… ու հուզվեցինք մենք…

Զգացի բոլորիս փոխարեն… բոլորիս զգացի այնպես, ինչպես ինձ…

Վախենում էինք կորցնել միմյանց, քանի որ այլեւս թելադրող չէինք, եւ մեր կամքն առ ոչինչ էր… Տիեզերքը փորձում էր իրեն ենթարկել մեզ, իսկ մենք ընտրության հնարավորություն չունեինք` բացի միմյանց ամուր գրկելուց ու բաց չթողնելուց…

Մամռոտ քարեր էինք, որ հոսում էինք գետով… հանկարծ գահավիժեցինք ու ահա մի մեեեծ ծով` իր ալիքներով… ու բախում գետնին, բախում ցամաքին… շպրտված մի պնդաճակատ ալիքի կողմից…

Մեկը միայն անընդհատ շշնջում էր` “And the sun also rises”… երեւի տիեզերքն էր, որ հաշվի չէր առնում այն արեւները, որ բոցկլտում էին մեր մեջ… նա իր շահի հետեւից ընկած` ամեն ինչ անում էր, որ իր արեւը ծագի… ծագի բնականոն, սովորական հունով…

Մեր անսովոր արեւները ոչ ոքի պետք չէին… եւ երբ զգում ենք, որ հիմա պիտի հանգչեն, շրջան ենք կազմում (նույնիսկ եթե հազարավոր կմ-եր հեռու ենք իրարից), միմյանց ջերմացնում ու նորից ԲՈՑԿԼՏՈՒՄ… մինչ անվերջություն…

Հ.Գ. գիտեմ, որ շատերդ ոչինչ չեք հասկանա գրածս “հիմարություններից”, բայց սա մարդկանց նեղ շրջանակի` իմ հարազատ մամռոտ քարերի համար է…

Պատմություն սերտել, թշնամի գտնել ու մի լավ “Քցել”

Thursday, August 26th, 2010

Օրերս փող աշխատելու կամ գուցե հայրենասիրության մի հետաքրքիր ձեւի ականատես եղա, երբ ուղեկցողը փող է աշխատում ոչ միայն մասնագիտությամբ, այլեւ հայավարի գցելու կարողությամբ: Դե այստեղ ոչ մի նոր բան չկա, “Քցելու” ինստիտուտը խոր արմատներ ունի մեզանում, ուղղակի այս դեպքում հետաքրքիրն այն է, որ նա դա անում է հանուն ազգի, ինչպես ինքն է ասում` պարսիկ ազգին խղճալ չի կարելի, պատմություն կարդացեք:

Կապանի «Դավթի առեւտրի սրահից», կամ ինչպես տեղաբնակներն  են ասում` կենցաղի տնից, օգտվում են ոչ միայն կապանցիները, այլեւ մարզկենտրոն եկող մյուս  քաղաքացիները:

Օրերս այստեղ գնումների էին եկել 2 պարսիկներ, ում ուղեկցում էր 40-ին մոտ մեղրեցի տղամարդ: 4 վաճառողներից յուրաքանչյուրը տեսնելով ներս մտնող պոտենցիալ գնորդներին թաքուն հույս էին փայփայում նրանց ինչ-որ բան վաճառելու: Պարսիկները հավանում էին այս կամ այն հագուստը, այնուհետեւ ուղեկցող-թարգմանիչը հարցնում էր գինը: Սկզբում հավանեցին մի մանկական վերնաշապիկ, որի գինը վաճառողը մատներով ցույց տվեց` 3000 դրամ: (more…)

...իսկ ինձ զուլալ աղբյուր է պետք

Monday, August 16th, 2010

Ցամաքի մի մասից մյուս մասն ես տեղափոխվում ընդամենը: Կանգնած ես անդունդի եզրին եւ ամեն ինչ պատրաստ է ինքդ քեզ կորցնելու համար: Քեզ մի լավ (բայց շատ քաղաքավարի կերպով) հրոտում են դեպի անդունդը` նախապատրաստելով թռիչքի, որն, իրականում, վայրէջք է քո ներսում:

Քեզ այլեւս չի գրավում երկար ժամանակ երազածդ թռիչքը, որովհետեւ անդունդի ծայրից արդեն լսվում է դմփոցդ` սալահատակ գետնին: Տեսնում ես, որ անսահման թռիչքներ չկան, թեւեր էլ չկան...Թռիչքը զուտ նախապատրաստումն է Վայրէջքի...

Շրջվում ես դեպի հետ, բայց 3 մմ այն կողմում ճահիճն է սպառնում կուլ տալ ոտքերդ, հետո մարմինդ, հետո էլ լպրծուն օշարակի պես ներխուժել է ուզում ներսդ` առաջին իսկ հանդիպած անցքից...մի քիչ ժամանակ էլ ունենալու դեպքում կներծծվի քո մեջ` արդեն բոլոր ծակոտկեններով ու մի լավ կվայելի մարմնիդ խժռումը նա...

Ճահիճ է, որտեղ կարող ես խեղդվել, շնչասպառ լինել, բայց ոչ մահանալ: Տեւական ճահճահոտից եւ խեղդված լինելուց արդեն խեղդված` կրկին շրջվում ես դեպի անդունդը եւ պիտի թռչես, ընկնես ու ջարդուխուրդ լինես Եվրոպա կոչվող սալահատակ ասֆալտի վրա...

Մի լավ կարնաքամվես, կմրզվես “ավտոմատ” լվացքի մեքենայի ձեռքից, բայց արյուն դուրս չի գա... Դատարկ ես, փուչ ես, սին ես...քամված ես “ավտոմատ” լվացքի մեքենայով ու Հերմետիկ ես, արդեն հերմետիկ...

“Ընտրություն” ունեմ` ճահճահոտվել կամ հերմետիկացվել...

Իսկ ինձ Աղբյուր է պետք` լեռներից իջնող պարզ ու սառնորակ, զուլալ աղբյուր...

Իմ երգերն ավելի բաց գույներ ունեն…

Thursday, August 12th, 2010

Սերժ Թանկյանի ասուլիսն սկսվեց նրա ծիրանագույն “փարեւ”-ից: Երաժիշտն ասուլիսին ներկայացավ մոտ 40 րոպե ուշացմամբ: Պատճառն էլ ի սկզբանե բացատրեց.

“Առաջին անգամ է, որ նվագելու եմ Հայաստանում: Երեկ երեկոյան ուշ եկա եւ այնքան ոգեւորված էի, որ չկարողացա լավ քնել, այսօր էլ` լավ արթնանալ”:

Ներկայացնում ենք ասուլիսին հնչած հարց ու պատասխանից հատվածներ.

-       Ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում որոշեցիք գալ Հայաստան եւ ելույթ ունենալ:

-       Մի քանի անգամ սրանից առաջ փորձեցինք Երեւանում ելույթ ունենալ, բայց տարբեր պատճառներով չհաջողեցինք: Հիմա, բարեբախտաբար, կարողացանք կազմակերպել: Բացի այդ` հիմա եվրոպական տուր ունենք. իհարկե, կուզեինայի` այս համերգը կայանար կամ տուրի սկզբին կամ վերջին, որպեսզի կարողանայի մի քանի օր ավել այստեղ մնալ, բայց այսպես ստացվեց:

-       Ինչո՞վ պետք է տարբերվի երեւանյան համերգը մյուս համերգներից:

(more…)