Archive for October, 2010

Կյանքը 124 մետրից. վերջին մասը

Wednesday, October 27th, 2010

Վրույր Թադևոսյան

<<Մեկ ակնթարթն է սահմանագիծը, ու կամրջի բարձրությունն արդեն հաղթահարված է…>>

***

Արևը դեռ վառ է: Ճառագայթները նկատելի են, ինչպես լինում է ամեն աշնան սկզբին: Հեռվում դեռ երեկվա մառախուղի հետքերն են: Կամրջով դեպի քաղաք են սլանում մեքենաները: Այդ օրը առավոտյան Արթուրն ավելի վաղ դուրս եկավ տնից: Աշխատավայրում անելու ոչինչ չուներ նախատեսած: Տանն էլ որդու ծննդյան օրն էր:  <<Երբեք հյուրեր չենք հրավիրել Էրիկի ծննդյան տարեդարձին,-մտածեց Արթուրը, երբ տեսավ կամուրջ տանող շրջադարձում մեքենաներից զգուշացող երեխաներին>>: Ոմանք վազում են, ոմանք` (more…)

Կյանքը 124 մետրից

Tuesday, October 19th, 2010

<<Վերափոխման ու նույնացման սահմանագիծը կամուրջն օդից բաժանող ճաղերն են…>> Վ.Թ.

Արթուր Երիսխյանն անգամ չզգաց էլ, որ արդեն 16 տարի է միևնույն մեխանիկական շարժումով է նստում մեքենան, ու վարորդն էլ միևնույն մեխանիկական արգելակումներով է նրան հասցնում աշխատավայր: Այդ օրը Արթուրի որդու` միակ որդու ծննդյան օրն էր: Երևի դա էլ չզգաց, երբ տնից սովորականից շուտ էր դուրս գալիս: Երևի դրա պատճառն ուներ: Տասնութ տարի առաջ, երբ Արթուրը 20 տարեկան էր, նրա մայրը մահացավ քաղցկեղից: Վաղը մոր մահվան տարելիցն է: Եվ միայն դա կհիշի միևնույն մեխանիկական շարժումով, երբ կկանգնի կամրջին:

Օրեր առաջ Արթուրն արթնացավ սովորականից ավելի անհանգիստ: Նա հաջողակ գործարք է կնքելու` երկրորդ հաջողակ գործարքն իր կյանքում: Առաջինը, որքան էլ նա ջանում էր խուսափել այդ մտքից, (more…)