Archive for October 19th, 2010

Կյանքը 124 մետրից

Tuesday, October 19th, 2010

<<Վերափոխման ու նույնացման սահմանագիծը կամուրջն օդից բաժանող ճաղերն են…>> Վ.Թ.

Արթուր Երիսխյանն անգամ չզգաց էլ, որ արդեն 16 տարի է միևնույն մեխանիկական շարժումով է նստում մեքենան, ու վարորդն էլ միևնույն մեխանիկական արգելակումներով է նրան հասցնում աշխատավայր: Այդ օրը Արթուրի որդու` միակ որդու ծննդյան օրն էր: Երևի դա էլ չզգաց, երբ տնից սովորականից շուտ էր դուրս գալիս: Երևի դրա պատճառն ուներ: Տասնութ տարի առաջ, երբ Արթուրը 20 տարեկան էր, նրա մայրը մահացավ քաղցկեղից: Վաղը մոր մահվան տարելիցն է: Եվ միայն դա կհիշի միևնույն մեխանիկական շարժումով, երբ կկանգնի կամրջին:

Օրեր առաջ Արթուրն արթնացավ սովորականից ավելի անհանգիստ: Նա հաջողակ գործարք է կնքելու` երկրորդ հաջողակ գործարքն իր կյանքում: Առաջինը, որքան էլ նա ջանում էր խուսափել այդ մտքից, (more…)