Archive for November, 2010

Կամավորություն․ “հանո՞ւն”, թե՞ “դրդված”

Saturday, November 27th, 2010

Լիտվա եկա Եվրոպական կամավորական ծրագրով (ԵԿԾեվրոպայի երիտասարդները մեկնում են այլ երկրներ՝ կամավոր կերպով սոցիալական աշխատանք կատարելուԱռաջին օրը հանդիպեցի գերմանացի, ավստրիացի, ֆրանսիացի եւ ռումինացի կամավորներին։ Սովորաբար նոր մարդկանց հետ ծանոթանալուց հետո մոռանում եմ նրանց, եթե որեւէ բանով չեն տպավորվում։

Գերմանացին ու ավստրիացին գրեթե նույն բանն էինմեծ ուշադրություն չէին գրավում, իսկ ֆրանսիացուն ու ռումինացուն չէի ուզում տնտղելուղեղս ուրիշ բանով էր զբաղված։ Միայն հասկացա, որ վերջին երկուսն, ի տարբերություն առաջինների, ավելի կենդանի էին, ոչ քաղքենի։

Առաջին հարցը, որ տվեցին ինձ, այն էր, թե ինչու որոշեցիր հենց Լիտվա գալ։

Պատասխանեցի, որ Լիտվան չեմ ընտրել, ուղղակի եկել եմ։ Հետո պարզեցի, որ սա կամավորների կողմից միմյանց տրվող ավանդական հարցն է։Ես այդ մասին չէի հարցնում, քանի որ ադմինիստրատիվ, ծրագրային հարց էի համարում։

Մտածեցի․ “Բայց իրոք, ինչո՞ւ եմ եկել“։

(more…)

Ծնվել է․ ոչ ոքի չի հետաքրքրում նրա ապրելը

Thursday, November 25th, 2010

Երկու օր էր, ինչ աշխատանքի չէի գնացելայսօր գնացի։ Ամեն ինչ սովորականի պես էրերեխաներս կրկին վազեցին դուռը բացելու, կրկինԼաբաս (լիտվերեն՝ բարեւ)”-ների մի շարք ու կրկին դեմքեր, ժպիտներ, սպասումներ։ Առաջին հայացքից ամեն ինչ ու բոլորն իրենց տեղերում էին, ոչինչ չէր փոխվել։

Երբ արդեն պատրաստվում էինք ճաշել, սոցաշխատողը կանգնեց, ցույց տալով աթոռը, (որի վրա միշտ նստում էր սեւուկ, փոքրիկ տղան) սկսեց բարձրաձայն խոսել։ Նա ինչ-որ բաներ էր հարցնում եւ ակնկալում, որ երեխաները պիտի պատասխանեին, բայց նրանք կարկամած միմյանց էին նայում։

Չնայած սոցաշխատողի ջանքերին՝ նա այդպես էլ չլսեց երեխաների պատասխանը, եւ բոլորը սկսեցին ուտել։ Ես էլ միացա, բայց անընդհատ հետեւում էի բոլորի դեմքերին՝ հասկանալու, թե ինչ է կատարվել։

Երեխաներից ամենաակտիվն ու կազմակերպվածը, որ ունի հանցագործ եղբայր, հաշմանդամ քույր եւ մայր (ում մասին երբեք չի խոսում), ասաց

Yustas go home and not family, noooo, no family (Յուստասը գնաց տուն եւ ոչ ընտանիք, ոչ, ոչ ընտանիք

Առաջին անգամ դժվարացա ընկալել նրա կիսատ անգլերենը, միայն հասկացա, որ Յուստասի (այն փոքրիկ, սեւուկ տղայի) հետ մի բան այն չէ։

(more…)

Օգնենք Արմավիրի մարզի երեխաներին

Tuesday, November 23rd, 2010

Նոյեմբերի 25-ին եւ 26-ին «Մետրո» թատրոնում կբեմականացվի Լ. Ռազումովսկայայի «Թանկագին Ելենա Սերգեեւնա» դրաման: Ներկայացումից ստացված ողջ հասույթը ծառայելու է Հայ Միասնության Խաչ կազմակերպության արվեստի կենտրոնի ջեռուցմանը: Կենտրոնը գտնվում է Էջմիածին քաղաքում, Արմավիրի մարզում բնակվող երեխաներն ու դեռահասները կավագործության, գորգագործության եւ նկարչության վարպետաց դասեր են անցնում այստեղ:

Այսպիսով` կազմակերպությունը լուծում է մարզի երեխաների զբաղվածության խնդիրը: Հենց նրանք էլ ներկայացնեն «Թանկագին Ելենա Սերգեեւնա» դրաման Երեւանի հանդիսատեսին: Գնելով թատրոնի տոմս` դուք կօգնեք ապահովել արվեստի կենտրոնի գործունեությունը նաեւ ձմռան ամիսներին:

Տոմսերի արժեքն ընդամենը 1000 դրամ է, ձեռք բերելու համար զանգահարեք 093 12 90 04:

․․․ես այստե՛ղ եմ․․․

Monday, November 22nd, 2010

Համակարգչիս ներքեւի անկյունում 5:45 էր, իսկ ես խոսում էի երեւանցի խելառոտ ընկերներիցս մեկի հետ։ Ասաց՝ մի ժամից պիտի գնամ գործիժամերը խառնեցի։ Հարցրի՝ ինչի արդեն լո՞ւյս է էդտեղդեռ ժամը 8-ը պիտի որ լինի։

- Բա ի՞նչ է,- ասաց․․․

Ու ինձ խլուրդ զգացի, որ միշտ մթության մեջ նստած՝ համակարգչի լույսով է լուսավորում շուրջը՝ գիշեր լինի, թե ցերեկ։

Ասացի՝ իսկ ես լույսի երես չեմ տեսնում, արթնանում եմ, արդեն մութն ընկած է լինումնախ արեւածագ չկամոխրագույն երկինքն ուղղակի բացանում է ու մգանում, երկրորդն էլերեկոյան” 3-ից հետո այդ նույն մոխրագույն երկինքն արդեն դարչնագույն է, իսկ դիմացիդ շենքերը հազիվ ես նշմարում (ասում եմ շենքեր, քանի որ էստեղ միայն շենքեր կան տեսնելու

Ի դեպ՝ էստեղ նույնիսկ լայն պատուհաններիցս դուրս չեմ ուզում նայելօտարություն եմ զգում․․․ նախընտրում եմ ինձ քիչ թե շատ հարազատացած պատերին նայել, ֆեյսբուքի հիմարությունները կարդալ, մեկ-մեկ էլ ինքնակրթությամբ զբաղվել ու գրել բլոգում։

Հա, կյանքս իրոք խլուրդի կյանք է, բայց ինչ արած, էդպես չլիներ ոնց կիմանայի, թե խլուրդներն ինչ են ապրում․․․

․․․Կրկին կորցրի ժամանակը․․․ ընկերս գրեց․ “Գիտե՞ս, մութն ա պատճառը, որ էդ հյուսիսային երկրներում ինքնասպանություններ շատ են լինում․․․

Իսկ ինձ, ինչպես միշտ, ինքնասպանությունները չէին հետաքրքրում․․․ արդեն Երեւանում էիլսում էի ավելների քստքստոցը կիսալուսաբացված փողոցներում, տեսնում դռդռացող ջրցան մեքենայի Բաղրամյանով բարձրանալը, մի քանի քուն չունեցող 60-անց վարորդների մարշրուտկաները, դատարկ ասֆալտները, որ արդեն ջերմանում էին առավոտյան համեստ արեւից․․․

Հա, Երեւա՛ն, ես շնչում եմ առավոտյան քո օդը․․․ ես գտնում եմ ինձ, փակում աչքերս եւ գալիս քեզ մոտ․․․

․․․հենց այս պահին խոսում եմ քեզ հետ, առավոտյան իմ Երեւա՛ն, լսում եմ քեզ․․․ տեսնում ամեն մի կանգառը, ունկնդրում ամեն մի շշուկը․․․ ես այստե՛ղ եմ․․․

էսօր…

Thursday, November 18th, 2010

էսօր որոշեցի գրել էսօրվա մասին։ Օրս սկսվեց գիշերը՝ Ցեզարիա Էվորայի երաժշտությամբ ու դատարկ տրամադրությամբ․․․ Առավոտյան արթնացրեց “Կուկուշկան”, որը միակ զարթուցիչի ձայնն ա, որ դեռ չի զզվացրել։ Մի կերպ ինձ տրամադրեցի, որ արթնանամ ու կրկին ինձ տեղիցս վեր բարձրացնողն այն միտքն էր, որ “գործի տեղն” ինձ սպասողներ կան․  հանեցի հարմարավետ “պիժամաս” ու ծածկվեցի ջինսով ու էլի ինչ-որ շորերով։

Մտածում էի՝ էսօր ինչ պիտի անեմ, մեկ էլ հասկացա, որ մտածելու կարիք չկա․ մարմինս կանի էն, ինչին սովոր ա․․․ սկզբից կգնա լիտվերենի դասի, մի երկու բառ կբլբլա, հետո իրենից գոհ դուրս կգա, կքայլի դեպի կանգառ, որտեղ ինչ-որ բանի փնտրտուքով կնայի շուրջը, կզննի մարդկանց, ոչինչ չի գտնի, մինչ ավտոբուսը կգա։

Բայց էսօր մարմնիս սովորական շարժուձեւի մեջ փոփոխություն մտավ․ դասից հետո գնաց թեյարան, նստեց, ֆրանսիացու հետ մի քիչ խոսեց “բարձր” թեմաներից, մտավ կողքի խանութը, ռեդ բուլ գնեց ու սկսեց խմելով շարժվել դեպի կանգառ․․․

Էսօրվա ավտոբուսն ուրիշ էր, դեռ չէի նստել այդ մեկը․․․ նորից բարձրացա, վարորդին մեկնեցի 2.5 լիտը, ասացի “Վիեվիս” ու նստեցի հենց առաջին նստարանին։

Լիտվացի վարորդները սովորաբար փակում են առաջին նստարանները, որպեսզի ուղեւորներն ինչքան հնարավոր է հեռու նստեն իրենցից։ Սա էլ իրենց ձեւն է էլի՝ “առաջացեք, առաջացեք, հետեւում տեղ կա”-ի փոխարեն։

(more…)

Փոքրիկը երազում էր թաքցնել տունը, ծնողներին եւ իր կեղտոտ հագուստները

Wednesday, November 3rd, 2010

Երբ ասացին, որ սոցաշխատողի հետ պետք է առավոտյան շուտ այցելեմ եւ “ստուգեմ”, թե ինչպես են ապրում երեխաները պրոբլեմատիկ ընտանիքներում, մտածեցի` այդ ո՞ր ընտանիքը պրոբլեմատիկ չէ:

Առավոտյան ճանապարհվեցինք դեպի գյուղ, որը Վիլնյուսի մոտակայքում էր:

Ուղիղ մայրուղով ընթանալիս ամեն ինչ հարթ էր թվում, բայց ավտոմեքենան թեքվեց, մխրճվեց անհարթ ոլորանների մեջ… ինքնապատրաստվում էի` տեսնելու ամենավատը. գիտեի, որ այսօր սիրտս սկսելու է բաբախել:

Նույնիսկ կողքիս գերմանացուն ասացի. “հետաքրքիր ճանապարհ է”… ինչպես միշտ չհասկացավ ինչ ի նկատի ունեի, լռեցի:

Դեռ գյուղ չհասած` մեքենան կանգ առավ մի գոմի մոտ: “Հասանք”,- ասաց սոցաշխատողն ու բացեց դուռը: Ես, առանց որեւէ բան տեսնելու, նայում էի շուրջս…

(more…)