Archive for December, 2010

Այս ընտանիքի համար կարեւոր էր սեղանի գեղեցիկ տեսքը.

Sunday, December 12th, 2010

Վերոնիկան այն աղջնակն էր, ում հայացքում ողբերգություն տեսա՝ առաջին անգամ Լիտվայում հանդիպած բազմաթիվ դատարկ դեմքերի մեջ․․․

Նա գրեթե ամեն օր գալիս է պրոբլեմատիկ ընտանիքների երեխաների համար նախատեսված ցերեկային կենտրոն։

Փորձեցի պատկերացնել նրա ընտանիքը, դժվարությունները, մտածկոտ աչքերի պատճառը։ Ճաշից հետո մոտեցավ ինձ ու ասաց, որ մի քիչ ռուսերեն է կարողանում խոսել եւ ուզում է զրուցել ինձ հետ։ Ասացի՝ խնդիր չկա, բայց թեւիցս քաշեց, ասաց, որ առանձին է ուզում խոսել․․․ Ուրախացա՝ կարծելով, թե հիմա ինչ-որկարեւորբան կասի։ Իջանք տնակի նկուղը, որտեղ դասավորված էին հեծանիվներն ու մարմնամարզության պարագաները։

Սկսեց մարզվել, պատմեց, որ չգիտի ինչ է ուզում դառնալ․ “Միգուցե երգչուհի, միգուցե դերասանուհի․․․ իսկ դո՞ւ ինչ ես ուզում դառնալ․․․

Ասացի, որ արդենդարձել եմժուռնալիստ, նյութեր-բան եմ գրում․․․

- Միգուցե ես էլ ժուռնալիստ դառնամ, հ՞մ․․․ հեռուստացույցով լուրեր կհայտնեմ․․․

(more…)

Ու կհետաքրքրվենք մեռելներով․․․

Wednesday, December 8th, 2010

Էսօր քայլում էի հին ու նոր ճանապարհով․․․ եկեղեցու զանգերը խփեցին գլխիս, շրջվեցի․․․ թափորը տանում էր խաչապատ մեռելին․․․ ինձ չհետաքրքրեց, թե ով է մեռել․․․

Կարոտեցի ձեզ․․․ ուզեցի թռչկոտել, բայց դուք չկայիք, իսկ մենակ չի ստացվում․․․ օրս անցավ․․․ երեկոյան նստեցի նույն ավտոբուսը՝ նույն դեմքերի ուղեկցությամբ․․․ կրկին “We are the champions”-ը խցկվեց ականջներիս մեջ․․․ սպիտակ ականջակալներիս դեմ անզոր եմ․․․
Երազեցի պրոսպեկտում լինել ու հիշեցի, որ կվերադառնամ, օդանավակայանից տուն տանող տաքսին կանցնի պրոսպեկտով․․․ կկանգնեցնենք ու մի լավ կթռչկոտենք մեր քաղաքում․․․ ՄԵՐ քաղաքում․․․
Ու կհետաքրքրվենք մեռելներով․․․