Archive for March 5th, 2011

Կարեւոր է, արձագանքե՛ք

Saturday, March 5th, 2011

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի մանկապիղծ ուսուցչի պատմությունը անտարբեր չթողեց գրեթե ոչ մեկի, սակայն քչերն են հետաքրքրվում  նրա կողմից բռնության զոհ դարձած աղջիկների ճակատագրով:

Այդ դպրոցում տիրող հանցագործ միջավայրը բացահայտած աղջիկներից մեկն այսօր ինքնասպանության շեմին է, եւ ոչ ոք չկա նրա կողքը, որպեսզի հետ պահի նրան այդ քայլից:

Անիին (անունը փոխված է) ճանաչեցի, երբ նա դեռ 15 տարեկան էր: Ապրում եւ սովորում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում: Դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, իսկ Անին այստեղ հայտնվել էր սոցիալական պայմանների պատճառով: Մայրը, չկարողանալով կերակրել աղջկան, նրան ուղարկել էր հատուկ դպրոց, որտեղ Անին սեռական բռնության էր ենթարկվել ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից:

Թե ուսուցչի անառակաբարո գործողությունները, թե դրանց մասին մամուլի հրապարակումները սթրեսի էին ենթարկել աղջկան: Բացի այդ, Անիի կենսագրության մեջ դաջվել է այն, որ նա ավարտել է, իր խոսքով, «դոդերի դպրոցը»: Հատուկ դպրոցի բոլոր սաների ուղեղներում անջնջելի հետք է թողել այն գիտակցումը, որ իրենք «աննորմալ են»: Թե Անին, թե դպրոցի մյուս աղջիկները մշտապես այն բարդույթն են ունեցել, թե «նորմալ տղեն իրենց չի ուզի», մանավանդ, որ իրենք սեռական բռնության են ենթարկվել:

(more…)

Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները – 2

Saturday, March 5th, 2011

Տես նաեւ՝ Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները

Առավոտյան երկինքը բաց էր, կլանող… Լիլիի տղայի հետ ծանոթացա, ով մի կերպ բլբլում էր հայերեն, ամենասիրելի արտահայտությունն էլ «հայկական կոնյակն» էր. շատ էր լսել մեծերից: Նա «հայկական» էր անվանում այն ամենն, ինչ ինքը սիրում էր` հայկական մուլտիկ, հայկական փլավ, հայկական հյութ, հայկական վինա (մեքենա)…

Երեքով այցելեցինք քաղաքի տեսարժան վայրերը, վերադարձանք տուն: Լիլիի ամուսինը` Արտյոմը, ծանր տոպրակներով տուն եկավ, դատարկեց դրանք սառնարանում ու հարցրեց.

- Էլի բան պե՞տք է:

- Չէ,- պատասխանեց Լիլին ու սկսեց ճաշ պատրաստել, երեխային կերակրել, սպասքը լվանալ ու էլի մի քանի գործեր: Հիշեցի, որ մենք ոչինչ եփել չէինք կարողանում, երբ միասին էինք ապրում: Ուտում էինք արհեստական ապուրներ, խաշած կարտոֆիլ ու թթու: Իսկ երբ մի անգամ մեծ պատասխանատվությամբ տոլմա պատրաստեցինք, ուտելուց հետո միայն հասկացանք, որ աղը մոռացել էինք:

(more…)

Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները

Saturday, March 5th, 2011

Նրա ամուսնանալուց հետո մեկ-երկու տարի կորցրել էինք միմյանց, երբ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկով մի օր գրեց: Պատմեց, որ Շվեդիայում է ամուսնու հետ եւ երեխայի է սպասում: Մի քանի օր անց գրեց, որ մորաքույր եմ դարձել: Չնայած նրա հետ խոսելիս միշտ ինչ-որ տարօրինակ տխրություն էի զգում, բայց կարծում էի` ամեն ինչ լավ է, քանի որ ինքն է այդպես ասում եւ, ի վերջո, Շվեդիայում է ապրում:

Շվեդիա գնալուց առաջ այնքան խնդիրներ ունեցա, որ այլեւս չէի հավատում իմ այնտեղ հայտնվելուն: Բայց Ամանորի նախօրեին հասցրի ոտք դնել Ստոկհոլմի Սկավստա օդանավակայան: Ինձ այնտեղ դիմավորելու էր ընկերուհուս ամուսնու ընկերը, ում պետք է հայի արտաքինից ճանաչեի:

Չորս տարի առաջ, երբ նույն բնակարանում ամսական 15 հազար դրամով ապրում էինք ընկերուհուս հետ, ծիծաղում, վարունգներ շպրտում պատշգամբից ներքեւ, կեսգիշերին ձնագնդի էինք խաղում ու ձնեմարդ սարքում, երբեք չէինք պատկերացնի, որ մի օր հանդիպելու ենք միմյանց հեռու Սկանդինավիայում:

Հայտնվելով Եվրոպայում՝ որո-շեցի այցելել նրան, քանի որ երկուսս էլ շատ կարոտած էինք ու մենակ: Ինչպես արդեն ասացի, օդանավակայանում ինձ դիմավորում էր ընկերուհուս ամուսնու ընկերը` Լեւոնը: Բազմաթիվ ու բազմաձեւ մարդկանց միջից, այո, միանգամից ճանաչեցի նրան, մոտեցա, ներկայացա, ու միասին ուղղվեցինք դեպի մեքենան:

(more…)