Archive for July 3rd, 2011

Զգում եմ, որ ձեռքիս մի շատ յուրահատուկ ու զարմանալի պարգեւ ունեմ, որ նվիրում եմ բոլորին (վիդեո)

Sunday, July 3rd, 2011

Երբ մտա Ուժուպիսի (Արվեստագետների անկախ հանրապետություն Վիլնյուսում) ամենահայտնի եկեղեցին, փշաքաղվեցի «Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա» երգի հնչյուններից:

Լիտվական խումբը կատարում էր հայկական ազգային երգեր ու շարականներ, հանդիսատեսը զարմացած հետեւում էր նրանց, իսկ իմ սիրտը թրթռում էր: Համերգի ավարտին մոտեցա մեներգչուհուն` Յուստինային, ներկայացա անգլերենով, ասացի որ հայ եմ: Սկսեց հայերեն խոսել, ծանոթացրեց ինձ իր հարազատների եւ ընկերների հետ, հպարտացավ, որ հայ է գտել: Յուստինայի հետ հանդիպեցի երկու շաբաթ անց` սրճարանում:

- Հայրս հայ է, մայրս` լիտվուհի, բայց շատ լավ է խոսում հայերեն, երբեմն նույնիսկ հորիցս լավ: Նա հայերեն-լիտվերենի թարգմանչուհի է եւ դեռ տարիներ առաջ գնացել է Հայաստան` պրակտիկայի, այնտեղ էլ հանդիպել է հորս, ու ամուսնացել են: Ես, արդեն 16 տարի է, ինչ Հայաստանում չեմ եղել, պատկերացում անգամ չունեմ` հիմա ինչպիսին է այն: Քույրս Հայաստանում է ծնվել, իսկ ես` այստեղ:

(more…)