Archive for July 22nd, 2011

Թաղապետի բացօթյա կուպեն՝ հասարակական շահ

Friday, July 22nd, 2011

Դավիթաշենի հասարակական այգիներից մեկում է գտնվում այս բացօթյա կուպե-զվարճավայրը (նայեք վիդեոյում), որի ներսից լսելի են մի քանի տղամարդկանց «բազարային» խոսակցություններն ու մեկընդմեջ հնչող բարձրաձայն ծիծաղները: Ինչպես հայտնեցին տեղի բնակիչները՝ այգում գտնվող սրճարանի սեփականատերը թաղապետ, ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանն է, իսկ «կուպեն» նրա հանգստավայրն է, որտեղ «բացի իրենից եւ իր շրջապատից ոչ ոք չի կարող մուտք գործել»,- հայտնում է Դավիթաշենի երիտասարդ բնակիչներից մեկը, ով չցանկացավ հայտնել իր անունը:

Հողային օրենսգրքի 60 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում արգելվում է այգիների, պուրակների, պատմամշակութային հուշարձանների, սպորտային կառույցների տարածքների սեփականությունը։ Ուրեմն ով է իրավունք տվել սրճարանի սեփականատիրոջը կառուցել մեծ տարածք զբաղեցնող այս այգին:

Այգին կառուցապատելիս Դավիթաշենի թաղապետը կարողացել է արտաքնապես պատրանք ստեղծել, որ տվյալ այգին ծառայում է հանրային շահին՝ սրճարան-կուպեին տալով է մանկական սրճարանի տեսք: Սակայն պետք է զգուշանալ, որպեսզի մանուկները հանկարծ եւեթ չհայտնվեն այդ սրճարանի ներսում: