Archive for March 12th, 2013

Ամոթ Մարինե Պետրոսյանին եւ Վահան Արծրունուն

Tuesday, March 12th, 2013

Երեկ միգուցե կարդացել եք “Հեղափոխական լիդեր, թե խեղճ քաղաքացի` Րաֆֆի” գրառումս, որտեղ ներառել էի նաեւ Րաֆֆու այս լուսանկարը: Առավոտյան արթնացա, տեսա, որ ֆեյսբուքում ահագին մարդիկ լուսանկարս հրապարակել էին` reshare-ով հղում տալով Մարինե Պետրոսյանին: Երբ Մարինեի մոտ նայեցի լուսանկարը, տեսա, որ նա բլոգից save as ա արել, պահել համակարգչում, հետո իր իսկ անունից դրել ֆեյսբուքում: Լավ, իմ գրած տեքստը կարող էր դուր չգալ նրան, բայց եթե լուսանկարը դուրը եկել է, հանգիստ կարող էր նման կերպ հրապարակել` միայն թե հղում անելով բլոգին, մանավանդ, երբ մարդը հստակ գիտի` որտեղից ա վերցնում:

Մարինեին քոմենթի միջոցով շատ քաղաքավարի հարցրեցի.

- Լուսանկարը ձերն է?

- Չէ,-եղավ պատասխանը:

- Բա ինչի հղում չեք դրել, որ վերցրել եք sard.hetq.am-ից:

- Ես սարդից չեմ վերցրել: Որտեղից որ վերցրել եմ, հետը տեքստ կար դրված, որի հետ համաձայն չէի, դրա համար միայն լուսանկարն եմ վերցրել:

- Իսկ որտեղից եք վերցրել?

Պատասխանելու փոխարեն Մարինեն ջնջեց մեր այս ամբողջ խոսակցությունը եւ մի քոմենթ ավելացրեց` էս լուսանկարը վերցված ա ՍԱՐԴ ԲԼՈԳԻՑ: Էն որ ուզում էր ասել` էլ մի զզվացրու էլի, լավ եմ արել, գողացել եմ: Բայց դե էլ բան չասեցի, սուս-փուս ինձ համար սկսեցի ավելացնել “լուսանկարը sard.hetq.am-ի” գրությունը բոլոր լուսանկարների տակ, որոնք reshare էին արվել Մարինեից: Ներքուստ զարմացած էի, որ ստեղծագործող, գրող մարդը էդքան անփութորեն ու անտարբերորեն է մոտենում հեղինակային իրավունքին..

Reshare անողներից մեկն էլ Վահան Արծրունին էր, որտեղ եւս զուտ դրեցի “լուսանկարը` sard.hetq.am-ի” ստորագրությունը, ինչն Արծրունուն չափազանց զայրացրեց: (more…)