Posts Tagged ‘անդունդ’

...իսկ ինձ զուլալ աղբյուր է պետք

Monday, August 16th, 2010

Ցամաքի մի մասից մյուս մասն ես տեղափոխվում ընդամենը: Կանգնած ես անդունդի եզրին եւ ամեն ինչ պատրաստ է ինքդ քեզ կորցնելու համար: Քեզ մի լավ (բայց շատ քաղաքավարի կերպով) հրոտում են դեպի անդունդը` նախապատրաստելով թռիչքի, որն, իրականում, վայրէջք է քո ներսում:

Քեզ այլեւս չի գրավում երկար ժամանակ երազածդ թռիչքը, որովհետեւ անդունդի ծայրից արդեն լսվում է դմփոցդ` սալահատակ գետնին: Տեսնում ես, որ անսահման թռիչքներ չկան, թեւեր էլ չկան...Թռիչքը զուտ նախապատրաստումն է Վայրէջքի...

Շրջվում ես դեպի հետ, բայց 3 մմ այն կողմում ճահիճն է սպառնում կուլ տալ ոտքերդ, հետո մարմինդ, հետո էլ լպրծուն օշարակի պես ներխուժել է ուզում ներսդ` առաջին իսկ հանդիպած անցքից...մի քիչ ժամանակ էլ ունենալու դեպքում կներծծվի քո մեջ` արդեն բոլոր ծակոտկեններով ու մի լավ կվայելի մարմնիդ խժռումը նա...

Ճահիճ է, որտեղ կարող ես խեղդվել, շնչասպառ լինել, բայց ոչ մահանալ: Տեւական ճահճահոտից եւ խեղդված լինելուց արդեն խեղդված` կրկին շրջվում ես դեպի անդունդը եւ պիտի թռչես, ընկնես ու ջարդուխուրդ լինես Եվրոպա կոչվող սալահատակ ասֆալտի վրա...

Մի լավ կարնաքամվես, կմրզվես “ավտոմատ” լվացքի մեքենայի ձեռքից, բայց արյուն դուրս չի գա... Դատարկ ես, փուչ ես, սին ես...քամված ես “ավտոմատ” լվացքի մեքենայով ու Հերմետիկ ես, արդեն հերմետիկ...

“Ընտրություն” ունեմ` ճահճահոտվել կամ հերմետիկացվել...

Իսկ ինձ Աղբյուր է պետք` լեռներից իջնող պարզ ու սառնորակ, զուլալ աղբյուր...