Posts Tagged ‘գործադիր’

Ուշադրություն. օրենսդիրն ու նախագահականն այս անգամ «անհամաձայնություն» ունեցան

Thursday, June 10th, 2010

Արդեն նորություն չէ, որ մեր երկրում օրենսդրական փոփոխությունները, նոր օրենքների ընդունումն ու գործարկումը սովորական կարճաժամկետ գործընթացներ են: Հենց այս գործում է, որ ՀՀ օրենսդիր, գործադիր մարմինները եւ նախագահականը, իրենց համարելով «Ով հայ ժողովուրդ», առաջնորդվում են «Քո փրկությունը միասնությանդ մեջ է» գաղափարախոսությամբ: Սակայն այս դեպքում նրանք ոչ միայն միասնական են, այլ չափից շատ են սերտաճել:

Այն, որ հունիսի 7-ին մեկնարկած քառօրյայում Ազգային ժողովը կարող էր ընդունել կառավարության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, զարմանալի չէր լինի: Զարմանալին այն էր, որ մեր օրենսդրական պատմության մեջ բացառիկ անհամաձայնություն նկատվեց օրենք մշակող, ընդունող եւ հաստատող մարմինների միջեւ:

Հիշեցնենք, որ ըստ գործադրի առաջարկած փոփոխության` մայիսի 20-ին պատգամավորները  Ընտրական օրենսգրքից հանեցին այն դրույթը, որով ընտրությունների ընթացքում պահպանվում եւ երաշխավորվում են համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, պատգամավորության եւ նախագահության թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը:

(more…)