Posts Tagged ‘Եվրոպա’

Կամավորություն․ “հանո՞ւն”, թե՞ “դրդված”

Saturday, November 27th, 2010

Լիտվա եկա Եվրոպական կամավորական ծրագրով (ԵԿԾեվրոպայի երիտասարդները մեկնում են այլ երկրներ՝ կամավոր կերպով սոցիալական աշխատանք կատարելուԱռաջին օրը հանդիպեցի գերմանացի, ավստրիացի, ֆրանսիացի եւ ռումինացի կամավորներին։ Սովորաբար նոր մարդկանց հետ ծանոթանալուց հետո մոռանում եմ նրանց, եթե որեւէ բանով չեն տպավորվում։

Գերմանացին ու ավստրիացին գրեթե նույն բանն էինմեծ ուշադրություն չէին գրավում, իսկ ֆրանսիացուն ու ռումինացուն չէի ուզում տնտղելուղեղս ուրիշ բանով էր զբաղված։ Միայն հասկացա, որ վերջին երկուսն, ի տարբերություն առաջինների, ավելի կենդանի էին, ոչ քաղքենի։

Առաջին հարցը, որ տվեցին ինձ, այն էր, թե ինչու որոշեցիր հենց Լիտվա գալ։

Պատասխանեցի, որ Լիտվան չեմ ընտրել, ուղղակի եկել եմ։ Հետո պարզեցի, որ սա կամավորների կողմից միմյանց տրվող ավանդական հարցն է։Ես այդ մասին չէի հարցնում, քանի որ ադմինիստրատիվ, ծրագրային հարց էի համարում։

Մտածեցի․ “Բայց իրոք, ինչո՞ւ եմ եկել“։

(more…)

էսօր…

Thursday, November 18th, 2010

էսօր որոշեցի գրել էսօրվա մասին։ Օրս սկսվեց գիշերը՝ Ցեզարիա Էվորայի երաժշտությամբ ու դատարկ տրամադրությամբ․․․ Առավոտյան արթնացրեց “Կուկուշկան”, որը միակ զարթուցիչի ձայնն ա, որ դեռ չի զզվացրել։ Մի կերպ ինձ տրամադրեցի, որ արթնանամ ու կրկին ինձ տեղիցս վեր բարձրացնողն այն միտքն էր, որ “գործի տեղն” ինձ սպասողներ կան․  հանեցի հարմարավետ “պիժամաս” ու ծածկվեցի ջինսով ու էլի ինչ-որ շորերով։

Մտածում էի՝ էսօր ինչ պիտի անեմ, մեկ էլ հասկացա, որ մտածելու կարիք չկա․ մարմինս կանի էն, ինչին սովոր ա․․․ սկզբից կգնա լիտվերենի դասի, մի երկու բառ կբլբլա, հետո իրենից գոհ դուրս կգա, կքայլի դեպի կանգառ, որտեղ ինչ-որ բանի փնտրտուքով կնայի շուրջը, կզննի մարդկանց, ոչինչ չի գտնի, մինչ ավտոբուսը կգա։

Բայց էսօր մարմնիս սովորական շարժուձեւի մեջ փոփոխություն մտավ․ դասից հետո գնաց թեյարան, նստեց, ֆրանսիացու հետ մի քիչ խոսեց “բարձր” թեմաներից, մտավ կողքի խանութը, ռեդ բուլ գնեց ու սկսեց խմելով շարժվել դեպի կանգառ․․․

Էսօրվա ավտոբուսն ուրիշ էր, դեռ չէի նստել այդ մեկը․․․ նորից բարձրացա, վարորդին մեկնեցի 2.5 լիտը, ասացի “Վիեվիս” ու նստեցի հենց առաջին նստարանին։

Լիտվացի վարորդները սովորաբար փակում են առաջին նստարանները, որպեսզի ուղեւորներն ինչքան հնարավոր է հեռու նստեն իրենցից։ Սա էլ իրենց ձեւն է էլի՝ “առաջացեք, առաջացեք, հետեւում տեղ կա”-ի փոխարեն։

(more…)

...իսկ ինձ զուլալ աղբյուր է պետք

Monday, August 16th, 2010

Ցամաքի մի մասից մյուս մասն ես տեղափոխվում ընդամենը: Կանգնած ես անդունդի եզրին եւ ամեն ինչ պատրաստ է ինքդ քեզ կորցնելու համար: Քեզ մի լավ (բայց շատ քաղաքավարի կերպով) հրոտում են դեպի անդունդը` նախապատրաստելով թռիչքի, որն, իրականում, վայրէջք է քո ներսում:

Քեզ այլեւս չի գրավում երկար ժամանակ երազածդ թռիչքը, որովհետեւ անդունդի ծայրից արդեն լսվում է դմփոցդ` սալահատակ գետնին: Տեսնում ես, որ անսահման թռիչքներ չկան, թեւեր էլ չկան...Թռիչքը զուտ նախապատրաստումն է Վայրէջքի...

Շրջվում ես դեպի հետ, բայց 3 մմ այն կողմում ճահիճն է սպառնում կուլ տալ ոտքերդ, հետո մարմինդ, հետո էլ լպրծուն օշարակի պես ներխուժել է ուզում ներսդ` առաջին իսկ հանդիպած անցքից...մի քիչ ժամանակ էլ ունենալու դեպքում կներծծվի քո մեջ` արդեն բոլոր ծակոտկեններով ու մի լավ կվայելի մարմնիդ խժռումը նա...

Ճահիճ է, որտեղ կարող ես խեղդվել, շնչասպառ լինել, բայց ոչ մահանալ: Տեւական ճահճահոտից եւ խեղդված լինելուց արդեն խեղդված` կրկին շրջվում ես դեպի անդունդը եւ պիտի թռչես, ընկնես ու ջարդուխուրդ լինես Եվրոպա կոչվող սալահատակ ասֆալտի վրա...

Մի լավ կարնաքամվես, կմրզվես “ավտոմատ” լվացքի մեքենայի ձեռքից, բայց արյուն դուրս չի գա... Դատարկ ես, փուչ ես, սին ես...քամված ես “ավտոմատ” լվացքի մեքենայով ու Հերմետիկ ես, արդեն հերմետիկ...

“Ընտրություն” ունեմ` ճահճահոտվել կամ հերմետիկացվել...

Իսկ ինձ Աղբյուր է պետք` լեռներից իջնող պարզ ու սառնորակ, զուլալ աղբյուր...