Posts Tagged ‘էմմի’

Տեսնես Սուպեր Սաքոն գիտի՞, որ պղծում է Հաղպատի վանական համալիրը

Monday, June 20th, 2011

Այսօր առավոտյան «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել ԶԼՄ-ներին այն մասին, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Ինչպես տեսնում եք լուսանկարում, ֆոնին երեւում է Լոռվա մարզում գտնվող Հաղպատի վանական համալիրը: Սա է պատճառը, որ լուսանկարը զայրույթ է առաջացրել «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունում.

«Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով»,- հաղորդագրությունում նշում են նախաձեռնության անդամները:

Փորձեցի ճշտել նախաձեռնության հիմնադիր նախագահ Ռուբեն Բաղդիշյանից, թե որտեղից է իրենց մոտ հայտնվել Սուպեր Սաքոյի լուսանկարը.

- Համացանցում է տեղադրված:

- Ո՞ր կայքում:

- Google-ում եթե որոնեք, կգտնեք:

- Իսկ դուք խոսե՞լ եք Սուպեր Սաքոյի հետ. միգուցե լուսանկարը կեղծ է:

(more…)