Posts Tagged ‘ժյուրի’

Մասնագիտական ժյուրին նվազեցրեց սփյուռքի տված միավորները

Monday, May 31st, 2010

«Ինձ համար ամենակարեւորն էր անել այնպես, որ իմ երկրի մարդիկ հպարտանային, եւ ես արեցի դա»,- «Եվրատեսիլ-2010» եզրափակչի ավարտից հետո հայտարարել է Եվա Ռիվասը: Այս տարի Գերմանիայի հաղթանակը, իսկապես, անակնկալ էր, սակայն անհասկանալի է, թե հայերն ինչու են զարմացել Հայաստանի ստացած միավորներից: Հայաստանին առավելագույն (12) միավոր տվեց ընդամենը 3 երկիր` Ռուսաստանը, Իսրայելը եւ Նիդերլանդները: Սա նշանակում է, որ այդ երկրների բնակչության եւ մասնագիտական ժյուրիի միջին գնահատականով Հայաստանը լավագույնն է ճանաչվել:

2006-2008 թվականներին Հայաստանը առավելագույն միավորներ ստանում էր 6-10 երկրներից, սակայն 2009-ից, երբ քվեարկության կարգը փոխվեց, սփյուռքահայերի ջանքերով ստացված միավորները նվազեցնում էր մասնագիտական ժյուրին: Օրինակ` եթե Կիպրոսի բնակչության քվեարկության արդյունքում Հայաստանը պետք է ստանար 12 միավոր, իսկ մասնագիտական ժյուրին Հայաստանի երգը գնահատել է 3 միավոր, ապա 12 + 3 = 15 տարբերակով ստացված թիվը բաժանում են երկուսի, արդյունքում մենք Կիպրոսից ստանում ենք 7 միավոր: (more…)