Posts Tagged ‘ինքնասպանություն’

“Իրենց ձեռքերն են թաթախել որդուս արյան մեջ…”

Tuesday, September 7th, 2010

Հունիսի 27-ին առավոտյան ժամը 7:00-ին, ըստ պաշտոնական վարկածի, որդիս` Արտակ Նազարյանը իբրեւ թե “ինքնասպան” է եղել: Ես պնդում եմ, որ որդիս երբեք այդպիսի բան անել չէր կարող: Նա հավատում էր Աստծուն, ուներ խոստովանահայր, Սուրբ երրորդություն եղբայրասիրաց ընկերության անդամ էր մինչեւ Պաշտպանության նախարարության հրամանանով աշխատանքի անցնելը: Նրա համար աստվածային օրենքները միս ու արյուն էին դարձել, եւ նա հստակ գիտեր, որ ոչ միայն սպանությունն է մեղք, այլեւ ինքնասպանությունը, եւ այդ մեծագույն մեղքի բաժինը ահավոր է լինելու:

Գիտեմ, Ձեզ համար ծիծաղելի է հոգեւոր բարձրագույն արժեքներից խոսելը:

Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային:

Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել  են 300 մետր դիրքերից վերեւ, դրել թշնամու տեսադաշտում` հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, եւ հայերին պատրվակ է պետք, իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին:

Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը և կրակում: Փոխանակ, գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթեւացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչեւ վերջ:

(more…)