Posts Tagged ‘Լիտվա’

Անտոնին

Tuesday, December 11th, 2012

Իմ սիրելի Վիվիի հետ ամեն ուրբաթ նստում էինք Էլեկտրինայ-Վիլնյուս գնացող ավտոբուսն ու ուղեւորվում ուրբաթ-երեկոների գիրկը: Գիշերը չորսից հետո Վիլնյուսն իսկը մեր տեղն էր դառնում: Հաուս երաժշտության դմբդմբոցը, ռոքի ճղճղոցն ու ռոքնռոլի ոլորապտույտները մեզ մի փաբից մյուս բարն էին նետում: Այդ ժամանակ էր, երբ ծանոթանում էինք եվրոպայի լավագույն համալսարանների պրոֆեսորների հետ, մի սեղանից մյուսը տեղափոխվում, խմում հետները, գոռում “Cheeeers” ու դուրս գալիս ծխելու, խոսելու ու հռհռալու: Այդ ժամանակ էր, երբ քմահաճ եվրոպայում կամավոր լինես, թե պրոֆեսոր, կարեւորը լավ պարելն է:

Միակ վատ բանը սիգարետի վերջանալն էր. գիշերվա կեսին, երբ բացի շան պես խմողներից այլեւս ոչ ոք փողոցներում չէր մնում, որեւէ բաց խանութ էլ չկար, սիգարետի վերջանալն ամենահիմար բանն էր, որ կարող էր կատարվել:

(more…)

էսօր…

Thursday, November 18th, 2010

էսօր որոշեցի գրել էսօրվա մասին։ Օրս սկսվեց գիշերը՝ Ցեզարիա Էվորայի երաժշտությամբ ու դատարկ տրամադրությամբ․․․ Առավոտյան արթնացրեց “Կուկուշկան”, որը միակ զարթուցիչի ձայնն ա, որ դեռ չի զզվացրել։ Մի կերպ ինձ տրամադրեցի, որ արթնանամ ու կրկին ինձ տեղիցս վեր բարձրացնողն այն միտքն էր, որ “գործի տեղն” ինձ սպասողներ կան․  հանեցի հարմարավետ “պիժամաս” ու ծածկվեցի ջինսով ու էլի ինչ-որ շորերով։

Մտածում էի՝ էսօր ինչ պիտի անեմ, մեկ էլ հասկացա, որ մտածելու կարիք չկա․ մարմինս կանի էն, ինչին սովոր ա․․․ սկզբից կգնա լիտվերենի դասի, մի երկու բառ կբլբլա, հետո իրենից գոհ դուրս կգա, կքայլի դեպի կանգառ, որտեղ ինչ-որ բանի փնտրտուքով կնայի շուրջը, կզննի մարդկանց, ոչինչ չի գտնի, մինչ ավտոբուսը կգա։

Բայց էսօր մարմնիս սովորական շարժուձեւի մեջ փոփոխություն մտավ․ դասից հետո գնաց թեյարան, նստեց, ֆրանսիացու հետ մի քիչ խոսեց “բարձր” թեմաներից, մտավ կողքի խանութը, ռեդ բուլ գնեց ու սկսեց խմելով շարժվել դեպի կանգառ․․․

Էսօրվա ավտոբուսն ուրիշ էր, դեռ չէի նստել այդ մեկը․․․ նորից բարձրացա, վարորդին մեկնեցի 2.5 լիտը, ասացի “Վիեվիս” ու նստեցի հենց առաջին նստարանին։

Լիտվացի վարորդները սովորաբար փակում են առաջին նստարանները, որպեսզի ուղեւորներն ինչքան հնարավոր է հեռու նստեն իրենցից։ Սա էլ իրենց ձեւն է էլի՝ “առաջացեք, առաջացեք, հետեւում տեղ կա”-ի փոխարեն։

(more…)