Posts Tagged ‘կիթառով կին’

Մինչեւ քո գծած սահմանը չանցնես, անսահմանությունը չես զգա

Friday, April 16th, 2010

Բարեւ, այս արեւից էլ հույս չկա, բարեւ,- հենց այսպես սկսեց Արմինե Հայրապետյանը իր երգը, որն առաջին անգամ լսեցի երեւանյան ակումբներից մեկում: Հեղինակային երեկոյի ընթացքում հնչած իր մի քանի կատարումներով նա փոխանցեց ուժեղի եւ թույլի մի համադրություն, որը հատուկ էր միայն իրեն: Նրա ձայնի ելեւէջները որքան նուրբ, այնքան էլ խրոխտ էին, իսկ աչքերի լույսը բավականացնում էր բոլորին` վառելու հոգիների ճրագները:

Որոշեցի զրուցել կիթառով կնոջ հետ՝ կյանքի իր ընկալման, զգացողությունների մասին: Զրույցի ընթացքում ավելորդ հարցեր չտվեցի, քանի որ Արմինեն, ինչպես ինքն անվանեց, «մենախոսությամբ» պատասխանեց իմ բոլոր հարցերին: Ներկայացնում եմ հենց այդ «մենախոսությունը»:

16 տարեկանից սկսեցի ստեղծագործել` ոչ ինչ-որ արտառոց մտքով, թե հատուկ ասելիք ունեմ եւ այլն: Ավելի շատ ուզում էի նոր երգեր ստեղծել, երգել:

Դա 1992-93 թվականներին էր, բայց երգել եմ շատ վաղուց: 1 տարեկանում եմ առաջին երգս երգել` Ադամոյի «Տոմբը լա նեժը», եւ միայն 20 տարի անց ես սովորեցի ֆրանսերեն եւ կատարեցի նույն երգը առավել ճիշտ եւ գիտակցաբար:

Դեռ մանկուց բազում նախասիրություններ եմ ունեցել. հիմա էլ կան բաներ, որ պահել եմ մի 10 տարի անց դրանցով զբաղվելու համար: Մի որոշ ժամանակ անց, երբ տղաներս ավելի մեծ կլինեն, կզբաղվեմ կերպարվեստով կամ քանդակագործությամբ:

(more…)