Posts Tagged ‘հոգեւորական’

Եկեղեցի. աշխարհի՞կ, թե՞ հոգեւոր իշխանություն

Wednesday, September 22nd, 2010

Հոգեւորականությունից եւ եկեղեցուց հիասթափված` մի վերջին փորձ արեցի` հարցերիս պատասխանները գտնելու եւ եկեղեցու դերը հասկանալու իմ կյանքում: Փորձս հաջողված էր. Տեր Կյուրեղի հետ հարցազրույցից հետո ինձ մեղսավոր զգացի…

Հարցազրույցն արվել է վաղուց եւ արդեն տպագրվել է. ներկայացնում եմ նաեւ Սարդում:

Ի՞նչ է պետք անել, որ ճեմարանն ավարտող ապագա հոգեւորականներն, իրոք, լցված լինեն Աստծո հանդեպ սիրով եւ կատարեն իրենց առաքելությունը:

Պետք է մի բան հասկանալ, որ եկեղեցին որեւէ բանով փոխարինել չես կարող: Պետք է կապվել եկեղեցու հետ: Եկեղեցին բանակ է, ուր կան հրամանատարներ` հոգեւորականներ, եւ զինվորներ` շարքային հավատացյալներ: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ մենք մկրտվելով` դառնում ենք այդ մարմնի անդամ: Մկրտված մարդկանցից քանի՞ տոկոսն է, որ կանոնավոր կերպով մասնակցում է պատարագների եւ հաղորդությունների:Տեղյա՞կ եք հաղորդություններից:

Ես մի քանի անգամ մասնակցել եմ, որից հետո այլեւս չեմ մասնակցում…

Ինչո՞ւ:

Խորանի մոտ ներկայացում էի տեսնում. ձեւականությունը շատ էր հոգեւորականների մեջ:

Դա միայն դու չես այդպես տեսնում, բայց դա տեսնելը չարից է: Չարի նպատակն է եկեղեցուց կտրել ձեզ. կտրել ձեր ծնողից: Մեր ծնողների մեջ ձեւականություն չկա՞. կա, չէ՞: Իսկ ինչո՞ւ չենք թողնում-հեռանում: Որովհետեւ մտածում ենք, որ ընտանիքում այդ տեսակ հարաբերություններ չեն լինում:

Եկեղեցին էլ մեծ ընտանիք է, եւ եթե դուք գնում եք եկեղեցի` սպասելով, որ այնտեղ հրեշտակների պետք է հանդիպեք` թեւերը մեջքին աճած, սխալվում եք չարաչար: Եկեղեցին հիվանդ մարդկանց հավաքատեղի է: Հիսուսն ասում է. “Ես չեկա արդարների համար, այլ եկա մեղավորների համար”:

Տիրոջ այս խոսքից մենք հասկանում ենք, որ արդարներ չկան, ուրեմն ո՞ւմ նկատի ունի: Նկատի ունի նրանց, ովքեր իրենք իրենց արդար են կարծում: Իսկ մեղավորները նրանք են, ովքեր գիտեն` իրենք մեղավոր են եւ գալիս են եկեղեցի` բուժվելու, մաքրվելու: Իսկ արդար մարդը եկեղեցու կարիքը չունի. ինքն իրենով արդար է… Այսօր ինչո՞ւ են տարբեր աղանդներ իրենց հավաքատեղին եկեղեցի անվանում, որովհետեւ եկեղեցի բառը մարդկանց ականջին սովոր է:

Հավատի զգացողությունը բոլոր մարդկանց մոտ նո՞ւյնը չէ: Կարեւորը հավատ ունենալն է. ի՞նչ տարբերություն` այդ հավատը ինչ անունով աստծուն ուղղված կլինի:

(more…)