Posts Tagged ‘հուղարկավորություն’

Հայաստանում մտավորականները նույնիսկ “թաղվելու փող” չունեն

Sunday, September 5th, 2010

Երեկ “Հրապարակ” օրաթերթից իմացա, որ 81-ամյա հայտնի արձակագիր, դրամատուրգ Վարուժան Նալբանդյանի դին հայտնաբերել են հարեւանները։ Գրողը մահացել էր օգոստոսի 28-ին, իր բնակարանում՝ միայնության մեջ։

Վարուժան Նալբանդյանի հարազատներից եւ ոչ ոքի չեն հայտնաբերել։ Հետեւաբար հուղարկավորությունը կազմակերպող էլ չկար։ Դիահերձարանից հայտնել էին, որ եթե ոչ ոք չզբաղվի գրողի հուղարկավորությամբ, ստիպված են լինելու նրան թաղել Սովետաշենի գերեզմանոցի “անտեր մեռելների” կողքին։

Հրապարակ”-ը զանգահարել էր գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին՝ պարզելու, թե ինչու գրողների միությունը որեւէ բան չի ձեռնարկում անվանի գրողի հուղարկավորությունն ու հոգեհանգիստը կազմակերպելու։

Մեջբերում եմ “Հրապարակից”․

Լեւոն Անանյանը նախ հետաքրքրվեց, թե որտեղից գիտենք Վարուժան Նալբանդյանի մահվան մասին, ու պահանջեց տալ այն մարդու անունը, որը հայտնել է մեզ այդ տեղեկությունը, եթե, իհարկե, այդ մարդը գրող է: Հետո ասաց, որ իրենք էլ նախօրեին են իմացել ու արդեն զբաղվում են այդ հարցով: “Շատ տաղանդավոր գրող էր, ափսոս: Դե գիտեք, հարազատներ չուներ, ու այդ պատճառով ոչ ոք չի իմացել նրա մահվան մասին:

Դիակը վատ վիճակում է, ինքներդ եք հասկանում, մի քանի օր մնացել է այս շոգին”,- ասաց Լեւոն Անանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ (more…)

Տեր Հայրն ամեն ինչ պատվով արեց…

Tuesday, September 22nd, 2009

Սփյուռքահայ ընկերոջս բարեկամը մահացել էր: Ծեր կին էր` ծանր հիվանդ: Ընկերս խնդրեց գնալ եկեղեցի եւ Տեր հոր հետ պայմանավորվել հուղարկավորության համար:cross

Գնացի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին, քանի որ Երեւանի այն երկու եկեղեցիներից մեկն է, որտեղ կարելի է հանգուցյալի դին տանել:Հասա եկեղեցի. առավոտյան 9:30-ն էր: Տեր Հայրը ներսում էր, բարեւեցի: Ասաց` մոտ արի: Ասացի` հուղարկավորության համար եմ եկել: Ասաց` ե˚րբ է: Ասացի` մեկին: Ասաց` հա, կլինի: Ասացի` ինչքա˚ն պիտի վճարեմ: Ասաց` դե, հարուստների համար մի գին է, աղքատների համար` մեկ այլ… Հարու՞ստ է:

Ընկերս հարուստ չէ, հանգուցյալը` այո: Ես մի պահ կարկամեցի, չիմանալով` ինչ պատասխանել. նորից հարցրի` լավ, ինչքա՞ն պետք է վճարեմ:

(more…)