Posts Tagged ‘սարդիստ’

«Սարդիստ»-ներն ի վերջո կնքեցին զինադադարը

Monday, May 10th, 2010

Սրանից մի քանի ամիս առաջ բլոգում Սարդիստական պատերազմ էր` սարդիստներն ընդդեմ սարդիստների: Եթե հիշում եք, Տեր Հոր մասին նյութը պատճառ դարձավ, որ Սարդի ընթերցողները մի մեծ քննարկում ծավալեն եկեղեցու գործունեության մասին: Քննարկումը, սակայն, հետագայում վերածվեց կռվի` հարուստ անձնական վիրավորանքներով: Այս կռվի գլխավոր հրամանատարներից էր Միկօն, ով որոշ ժամանակ անց սկսեց չերեւալ բլոգում:

Մոտ երկու օր առաջ սոցիալական ցանցի միջոցով ինձ գրում է Մոմիկ Վարդանյանը: Նա ասաց, որ փոքր-ինչ մասնակցել է Սարդում ընթացող պատերազմին եւ առաջարկում է հանդիպել` քննարկելու բլոգում տեղ գտնող նյութերը, գրառումները եւ այլ հարցեր:

Եւ այսպես, հաջորդ օրն իսկ հանդիպեցինք սարդիստներից մի քանի հոգով` Momik, Miko, Natasha եւ Spiderone. ԱՄՆ-ից նաեւ մեզ էր միացել Avgustin-ը իր բարեւներով ու կարծիքներով:

Քննարկեցինք Սարդի դիզայնի, թեմատիկ ուղղությունների հետ կապված հարցեր եւ որոշեցինք ընթերցողների օգնությամբ որոշակի փոփոխություններ անել, ինչի արդյունքը կտեսնեք շուտով:

Սարդի ընթերցողներից Մոմիկ Վարդանյանն այժմ բլոգի համահեղինակներից է եւ ընթերցողների պատվիրակը Սարդում:

Իսկ բլոգում հատուկ ճանաչում գտած Միկօյի հետ պարզեցինք բոլոր տեսակի վիճաբանությունների պատճառները, կրկին քննարկեցինք հոգեւորականության մասին բլոգում տեղ գտած եւ գտնելիք նյութերի արդյունավետությունը:

Վերջում , ինչպես Միկօն նշեց, եկանք մի համաձայնության` չհամաձայնելու:

Հանդիպումն ավարտվեց խաղաղ պայմաններում, ինչը ե՛ւ ես, ե՛ւ ընթերցողները որակեցին հիմք` նոր սարդոստայն հյուսելու: )