Posts Tagged ‘Տեր Հայր’

Եկեղեցում լուսանկարել չի կարելի, չի կարելի նաև առանց գլխաշորի մտնել

Sunday, September 19th, 2010

Բայց եկեղեցու կողքին աղբ թափել կարելի է

Հավանաբար այնքան է աղբը կուտակվում, որ վառելով են փորձել «բարելավել» վիճակը


Արշավախմբի հետ այս տարի բախտ ունեցանք իջևանել Արցախի հրաշակերետ ուխտատեղիներից մեկում` 13-րդ դարում կառուցված Գանձասարում: Խմբի մի մասը գիշերեց ուխտավորների համար նախատեսած խցերում, իսկ մյուս մասը` վրանում կամ քնապարկերում:

Գիշերը հիասքանչ էր. բնության գրկում շաղապատ ու թարմ անտառի հոտը քթիդ էր հասնում ու նույնիսկ քնելու մասին մտքերդ անհետացնում, իսկ ամպերի փեշերն այլ տեսարան էին ուրվագծել շուրջբոլորդ` ծածկելով երևացող սարերի գագաթները և տարրալուծվելով անտառի հետ:

Գանձասարի եկեղեցու լույսերը մինչև կեսգիշեր չեն անջատվում: Հմայվելու համար եկեղեցու շուրջը առանց գիտակցելու մի քանի քայլապտույտներ ես անում, հետո արդեն պտույտների հաշիվնէլ ես կորցնում: (more…)

Տեր Հայրն ամեն ինչ պատվով արեց…

Tuesday, September 22nd, 2009

Սփյուռքահայ ընկերոջս բարեկամը մահացել էր: Ծեր կին էր` ծանր հիվանդ: Ընկերս խնդրեց գնալ եկեղեցի եւ Տեր հոր հետ պայմանավորվել հուղարկավորության համար:cross

Գնացի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին, քանի որ Երեւանի այն երկու եկեղեցիներից մեկն է, որտեղ կարելի է հանգուցյալի դին տանել:Հասա եկեղեցի. առավոտյան 9:30-ն էր: Տեր Հայրը ներսում էր, բարեւեցի: Ասաց` մոտ արի: Ասացի` հուղարկավորության համար եմ եկել: Ասաց` ե˚րբ է: Ասացի` մեկին: Ասաց` հա, կլինի: Ասացի` ինչքա˚ն պիտի վճարեմ: Ասաց` դե, հարուստների համար մի գին է, աղքատների համար` մեկ այլ… Հարու՞ստ է:

Ընկերս հարուստ չէ, հանգուցյալը` այո: Ես մի պահ կարկամեցի, չիմանալով` ինչ պատասխանել. նորից հարցրի` լավ, ինչքա՞ն պետք է վճարեմ:

(more…)