Կարինեի մոտ…
Tuesday, September 21st, 2010Հին ու անգույն պատուհանների գոգին շարված արհեստական վարդերը հետաքրքրություն էին առաջացնում: Ներս մտանք. այնտեղ վարդագույն էր ամենը, բայց դժբախտ: Ճաղերի հետեւում նստած էր կինը… Մեզ տեսնելով` սրճարան-խաշարանի ծայրից մի քայլով հասավ ճաղերի մոտ: “Փակ է” ցուցանակը մեզ ահագին կտխրեցներ, եթե կինը չասեր. “Եկեք, ներս անցեք”:
6 սեղան, 26 աթոռ, երկշերտ սփռոցներ եւ մի կին, որ ուշադիր հայացքիդ էր հետեւում` պարզելու, թե ինչ պիտի պատվիրես:
Ֆրանսիական նովելներում նկարագրվող մի սրճարան էր, որ կարող էր վերածվել թե թեյարանի, թե խաշարանի…
- Թեյ ունե՞ք, թեյ ենք ուզում…

