Ուշադրություն. օրենսդիրն ու նախագահականն այս անգամ «անհամաձայնություն» ունեցան
Thursday, June 10th, 2010
Արդեն նորություն չէ, որ մեր երկրում օրենսդրական փոփոխությունները, նոր օրենքների ընդունումն ու գործարկումը սովորական կարճաժամկետ գործընթացներ են: Հենց այս գործում է, որ ՀՀ օրենսդիր, գործադիր մարմինները եւ նախագահականը, իրենց համարելով «Ով հայ ժողովուրդ», առաջնորդվում են «Քո փրկությունը միասնությանդ մեջ է» գաղափարախոսությամբ: Սակայն այս դեպքում նրանք ոչ միայն միասնական են, այլ չափից շատ են սերտաճել:
Այն, որ հունիսի 7-ին մեկնարկած քառօրյայում Ազգային ժողովը կարող էր ընդունել կառավարության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, զարմանալի չէր լինի: Զարմանալին այն էր, որ մեր օրենսդրական պատմության մեջ բացառիկ անհամաձայնություն նկատվեց օրենք մշակող, ընդունող եւ հաստատող մարմինների միջեւ:
Հիշեցնենք, որ ըստ գործադրի առաջարկած փոփոխության` մայիսի 20-ին պատգամավորները Ընտրական օրենսգրքից հանեցին այն դրույթը, որով ընտրությունների ընթացքում պահպանվում եւ երաշխավորվում են համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, պատգամավորության եւ նախագահության թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը:
