Thursday, May 13th, 2010
Մի քանի հայ եւ ադրբեջանցի լրագրողներով էինք. 2009-ին հայտնվեցինք (IWPR-ի օգնությամբ) պատերազմի եւ խաղաղության սահմանակետին՝ Վրաստանի Կարալեթի գյուղում։ Պատերազմից հետո որեւէ կենդանի շունչ չէր մնացել գյուղում՝ նույնիսկ 1 տարի անց։ Տեսարանն ավելի լավ է նկարագրեմ ֆոտոպատմությամբ․

դեպի կանաչ այգին նայող տաքուկ խոհանոցն այսօր բզկտված է․․․

տեսարան ննջասենյակից․․․
(more…)
Share on Facebook
Tags:ադրբեջանցի, խաղաղություն, Կարալեթի, հայ, պատերազմ, Վրաստան
Posted in լուսանկարներ | 1,176 Comments »
Saturday, October 10th, 2009
պատմվածք
Կյանքի հարվածներից հոգնած Գեներալը որոշեց վերջ տալ կյանքին: Նա հասկացել էր, որ այլեւս որեւէ բանի ընդունակ չէ: Սկզբում որոշեց փակել իր փողոցը, որպեսզի որեւէ օտար մարդ չտեսնի իր հոգնությունը: Աշխարհն իր համար անեծք էր, բոլոր մարդիկ` դավաճաններ: Փակեց փողոցը: Պատահական մարդիկ ու մեքենաներ այլեւս չէին անցնում իր տան կողքով:
Քաղաքում, կարծես, ոչինչ չէր կատարվում, գոյության ոչ մի նշան: Նա գիտեր, որ կյանքում այնքան չի սովորել, որքան պատերազմի մեկ օրում: Երկար տարիների կսկիծը մաշել էր նրա նյարդերը: Ձայն չէր ուզում լսել ու չնայած փողոցը փակել էր, հարեւանների երեխաների ձայները միեւնույնն է խանգարում էին: Որոշեց իր փողոցում ապրողներին ստիպել վաճառել իրենց տները: Գեներալի այս որոշման լուրը մի ակնթարթում տարածվել էր փողոցում, սակայն ոչ ոք բարձրաձայն չէր խոսում այդ մասին, չնայած որ բոլորն էլ ներքուստ դեմ էին Գեներալի որոշմանը:
(more…)
Share on Facebook
Tags:Արշալույս Հակոբի Վարդանյան, բլինդաժ, Գեներալ, գեներալ Արշո, գեներալ Միքայելյան, Զինադադար, Զորամաս, Թշնամի, հարեւաններ, Նախարար, Շտաբ, պատերազմ, պատերազմի դաշտ, պատմվածք, վախ, տականք, Փառքի օրեր
Posted in պատերազմ, պատմություններ | 1,070 Comments »