Իմ երգերն ավելի բաց գույներ ունեն…
Thursday, August 12th, 2010
Սերժ Թանկյանի ասուլիսն սկսվեց նրա ծիրանագույն “փարեւ”-ից: Երաժիշտն ասուլիսին ներկայացավ մոտ 40 րոպե ուշացմամբ: Պատճառն էլ ի սկզբանե բացատրեց.
“Առաջին անգամ է, որ նվագելու եմ Հայաստանում: Երեկ երեկոյան ուշ եկա եւ այնքան ոգեւորված էի, որ չկարողացա լավ քնել, այսօր էլ` լավ արթնանալ”:
Ներկայացնում ենք ասուլիսին հնչած հարց ու պատասխանից հատվածներ.
- Ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում որոշեցիք գալ Հայաստան եւ ելույթ ունենալ:
- Մի քանի անգամ սրանից առաջ փորձեցինք Երեւանում ելույթ ունենալ, բայց տարբեր պատճառներով չհաջողեցինք: Հիմա, բարեբախտաբար, կարողացանք կազմակերպել: Բացի այդ` հիմա եվրոպական տուր ունենք. իհարկե, կուզեինայի` այս համերգը կայանար կամ տուրի սկզբին կամ վերջին, որպեսզի կարողանայի մի քանի օր ավել այստեղ մնալ, բայց այսպես ստացվեց:
- Ինչո՞վ պետք է տարբերվի երեւանյան համերգը մյուս համերգներից: