Posts Tagged ‘andzrev’

Ներսում անձրեւ է…

Thursday, November 5th, 2009

Այսօր նայում էի բլոգիս հին ու նոր պոստերը… Հայ-թուրքական հարաբերություններ, ադրբեջանական շանտաժ, տեր հոր պատիվ, նարինջներ… Չէ, Օրանժի հետ սա կապ չունի…

<<Ես չեմ ուզում, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն…>>

Երեկոյան  կրկին հանդիպեցի Անուշին. նա էլ, հոգնած բոլոր տեսակի հայ-թուրքական, ադրբեջանական եւ, ընդհանրապես, հարաբերություններից, պատշգամբում էր, գրում էր: Պատմեց.DSC04258

<<Գիտես, բարձրահարկում ապրելը վտանգավոր է. երազելը բարձրից ավելի հեշտ է, տրվող, բայց հետո ջարդվելը` անակնկալ ու անխուսափելի: Մենք անընդհատ <<վիճակների>> մեջ ենք: Ոտքերս սառել էին մետլախին, հատակն առավել քան իրական էր, բայց ամպերն էլ էին մոտ թվում, մատչելի: Ինձ մի պահ գերադասեցի… անձրեւ սկսվեց…

Մեկն անցնում էր: Անձրեւանոցով էր: <<Կին չէ. աղջիկ է,- մտածեցի,- կանայք անձրեւանոցի կարիք չունեն>>: Շրջանցում էր ջրափոսերը. <<վիճակ>> չուներ:

Չըփ, կաթիլն ուղիղ գլխիս. մեծ թվաց, գլուխս մտցրի ներս ու հենց այդ պահին էլ հիշեցի կին չլինելս: Շոշափեցի մաշկս. անձրեւը ներսում է, բայց չեմ թրջվում. տարօրինակ է չէ±…>>