Խոզի գրիպ կամ էլ ձեռնտու բիզնես…
Saturday, November 14th, 2009Այսօրվա տվյալներով` Հայաստանում խոզի գրիպով վարակված 11 քաղաքացի կա, 3-ն արդեն առողջացել և դուրս են գրվել:
Փաստորեն ըստ բժիշկների այն չի տարբերվում սովորական գրիպից, այսինքն սովորական գրիպի կանխարգելիչ դեղերով կարելի է նաեւ կանխել խոզի գրիպը:
Այդպիսի դեղ է նաեւ ՕԿՍՈԼԻՆը, որը մածուցիկ է, անհրաժեշտ է քսել մարդու քթին, ինչը կկանխի օդակաթիլային ճանապարհով վիրուսների փոխանցումը:
Այն օգտագործելի է թե մեծերի, եւ թե երեխաների համար:
ermenrich բլոգն ասում է, որ մինչ հավի, խոզի եւ այլ կենդանական գրիպների արշավանքը, դեղատներից դեղը կարող էիր գնել 200 դրամով, հետո թանկացավ, դարձավ 300։ Երեկ 4 դեղատուն մտանք, բայց այդպես էլ չգտանք։ Վերջացել է։ Վաճառում են արդեն 1000 դրամով եւ այդքանով հանդերձ՝ ճարելը դժվարացել է։
Հիմա մնում է հասկանալ. դեղերն են ստեղծվում գրիպները կանխելու համար, թե գրիպները` դեղերը վաճառելու:
