Posts Tagged ‘bujashxatogh’

Ապառիկ ձմեռային կոշիկներ․․․

Monday, January 4th, 2010

dscn7951Վերջերս փողոցով քայլելիս՝ ուշադրությամբ նայում եմ այն բոլոր  խանութների ցուցափեղկերին, որտեղ ձմեռային կոշիկներ են վաճառում, քանի որ դեռ չեմ գնել տաք կոշիկներ․․․ձյունն էլ ինձ է սպասում․․․

Երեկոյան երթուղայինով տուն էի գնում, վերջին սովորությանս համաձայն նայեցի Լավանդա խանութի ապակուն․ այնտեղ գրված էր․ «Ապառիկ ձմեռային կոշիկներ ուսանողների համար»։ Մի պահ զարմացա, մտածեցի՝ կատակ է, հետո էլ հիշեցի, որ ծանոթներիցս մեկը պատմում էր այդ տեսակ ակցիայի մասին։

Միանգամից մտածեցի՝ լավ նյութ է բլոգիս համար․․․Այդ օրն ալարեցի իջնել երթուղայինից, հարցնել՝ այդ ինչ ակցիա է, բայց մի քանի օր անց, այսինքն այսօր գնացի այդ խանութ։

(more…)