«Ադանա»-ի ոչ պատշաճ բովանդակությունը…
Tuesday, December 22nd, 2009Աննա Բարսեղյանի բլոգը գրում է.
Դանիել Դեքերի (Daniel Decker) «Ադանա» երգը հեռացրել են Youtube-ից` որակելով այն «ոչ պատշաճ բովանդակությամբ» տեսահոլովակ («inappropriate content»):
Հիշեցնեմ, որ «Ադանա» երգը 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին է: Երաժշտության հեղինակն է Արա Գեւորգյանը, խոսքերի հեղինակը՝ Դանիել Դեքերը:
Դեքերի խոսքերով՝ «Ադանա»-ն Youtube-ում եղել է 2 տարի եւ ունեցել է 35.000 դիտում:
«Ես կարծում եմ՝ զայրացած թուրքերն ու ազերիներ են Youtube-ին բողոքել եւ ճնշում գործադրել, որ տեսահոլովակը հեռացնեն: Նրանք հաճախ են ինձ ատելություն եւ սպառնալիք պարունակող նամակներ ուղարկում»,-ասում է Դանիելը:
Ստամբուլի հինգ աստղանի “Կոնրադ” հյուրանոցի ռեստորաններից մեկում` մուտքի դռան մոտ: