Թռիչքից հետո վայրէջքը պարտադիր է…
Sunday, January 24th, 2010Քույրս իրենից տարիքով մեծ մի ընկերուհի ունի` Անահիտ անունով: Միշտ պատմում էր, որ Անահիտը մինչ 1998-ը ուղեկցորդուհի (ստյուարդես) է եղել…
Երկու օր առաջ հանդիպեցի Անահիտին․ դե, գիտեք, որ ինքնաթիռներն իմ պատրանքն են… ինչպես կարող էի առիթը բաց թողնել․․․ հարցրի․
- Ստյուարդես եք չէ՞ եղել․․․
- Հա․․․
- Փաստորեն թռչել գիտեք․․․
- (ժպիտ) հա․․․ ասում են 92 տարի օդում եմ եղել․․․
- Էդ ո՞նց։
- 20 տարի իրոք օդում եմ եղել, բայց մեր ստաժը քառապատկում են․․․ 20 տարեկանից աշխատում էի․ ԽՍՀՄ-ի տարածքի բոլոր թռիչքներով մենք էինք թռչում․ ստացվում էր այնպես, որ ես օդում ավելի շատ էի լինում, քան գետնին։ Տանը կարող էի լինել օրական 6 ժամ․ այդ ընթացքում էլ շորերս էի փոխում ու կրկին վազում օդանավակայան։

