Սովորական մի օր… Ընթերցողի խոհեր
Friday, December 11th, 2009
Արթնացա ինչպես միշտ` գզգզված, արդեն 1 ամիս չսանրած մազերով, գլխացավով:
Դուրս եկա տնից:
Այլ իրականություն: Արեւ է:
Ինչպես միշտ` ճանապարհին փորձում եմ հիշել` լվացվեցի, թե ոչ: Հարեւան տանտիկիններից մեկը` իր մաքրասիրությամբ հռչակված տիկին Ասյան, ավլում է իրենց տան բակն ու աղբը նետում փողոց` հենց ճանապարհին:
Եկավ 95 համարը: Նստում եմ, ավելի ճիշտ` խցկվում: Մի տեսակ ստորացված եմ զգում այս վիճակից: Մտքիս մեջ սկսում եմ անխնա հայհոյել, փորձում եմ վերհիշել ամենաթունդ հայհոյանքները կամ նորից հորինել դրանցից: Փորձե°լ եք: Զվարճալի է: Հիմարությու’ն:
