Posts Tagged ‘kin’

Հիմա ժպտացող շենքերը քիչ են․․․

Thursday, February 11th, 2010

Հասմիկիgv bdfghj (Jazzi) լուսանկարներն ինտերնետում տեսա․ երկոյան  հանդիպեցի նրան չաթում։ Խնդրեցի մեկնաբանել իր ֆոտոները։ Ճիշտ է, մեր զրույցը լուսանկարչությունից տեղափոխվեց ամեն տեղ, բայց դա առիթ էր՝ բացահայտելու Լոնդոնում ապրող երիտասարդ հայ  կնոջ մտքերը։ Հասմիկի հետ հասցրել եմ շփվել նաեւ առօրյայում, սակայն երբեք չենք խոսել նրա ստեղծագործական ուղղվածությունների մասին։ Այսօր՝ չաթային զրույցի ժամանակ, խոսեցինք նաեւ նրա նոր գրքից։ Այժմ ներկայացնում եմ Հասմիկի լուսանկարները՝ խոստանալով “Կյանքի իրավիճակներ” գրքից մի հատված եւս տեղադրել հաջորդ փոսթերից որեւէ մեկում։ (more…)

Ներսում անձրեւ է…

Thursday, November 5th, 2009

Այսօր նայում էի բլոգիս հին ու նոր պոստերը… Հայ-թուրքական հարաբերություններ, ադրբեջանական շանտաժ, տեր հոր պատիվ, նարինջներ… Չէ, Օրանժի հետ սա կապ չունի…

<<Ես չեմ ուզում, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն…>>

Երեկոյան  կրկին հանդիպեցի Անուշին. նա էլ, հոգնած բոլոր տեսակի հայ-թուրքական, ադրբեջանական եւ, ընդհանրապես, հարաբերություններից, պատշգամբում էր, գրում էր: Պատմեց.DSC04258

<<Գիտես, բարձրահարկում ապրելը վտանգավոր է. երազելը բարձրից ավելի հեշտ է, տրվող, բայց հետո ջարդվելը` անակնկալ ու անխուսափելի: Մենք անընդհատ <<վիճակների>> մեջ ենք: Ոտքերս սառել էին մետլախին, հատակն առավել քան իրական էր, բայց ամպերն էլ էին մոտ թվում, մատչելի: Ինձ մի պահ գերադասեցի… անձրեւ սկսվեց…

Մեկն անցնում էր: Անձրեւանոցով էր: <<Կին չէ. աղջիկ է,- մտածեցի,- կանայք անձրեւանոցի կարիք չունեն>>: Շրջանցում էր ջրափոսերը. <<վիճակ>> չուներ:

Չըփ, կաթիլն ուղիղ գլխիս. մեծ թվաց, գլուխս մտցրի ներս ու հենց այդ պահին էլ հիշեցի կին չլինելս: Շոշափեցի մաշկս. անձրեւը ներսում է, բայց չեմ թրջվում. տարօրինակ է չէ±…>>