Posts Tagged ‘nor tari’

2010-ի խաղաղ առավոտը․․․

Friday, January 1st, 2010

taxi-yerevanԱռավոտյան 9-ն էր, երբ շնչեցի 2010-ի առաջին առավոտի հոտը, մեքենայի ապակուց նայեցի փողոցներին․ դրանք հանգիստ էին, խաղաղ, ազատված մարդկանցից։ Նոր տարվա նոր օրն էր սկսվում․ տաքսիստը չէր բողոքում, ամեն ինչ հրաշալի էր․․․

Մտածեցի՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե Ամեն օրը  Նոր օր լիներ․․․

Ամենօրյա «Մարտի 1-ի» Ամանորյա պահանջագիր

Tuesday, December 29th, 2009

ՀՀ իշխանություններին

29_12-Marti-1Անձամբ` «մարտի 1-ի էջը փակող». Աբրահամյան Հովիկին, Հարությունյան Դավիթին, Նաղդալյան Հերմինեին, Շարմազանով Էդուարդին, Նիկոյան Սամվելին, «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թե մեր որդիների սպանությունների «էջը շրջված է…»:

Շատ խոսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացու… Ու դեռ` կասենք: Բայց հիմա – Նոր տարի է, մեզ համար` հին – 2008…: Ձեր ապագա արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը «ի կատար ածելու» հայրենակիցների դեմ: Ամանորին` մեր պետությանը մաղթում ենք – օրենք, իրավունք, արդարություն:

(more…)