Posts Tagged ‘taxi’

Ես ընտրում եմ ձեզ, տաքսիստներ

Thursday, January 24th, 2013

- Եկեք էս թունելի մեջով էլ անցնենք, հետո տաքսի կնստենք,- ես:

- Չէ, վտանգավոր ա,- Սեմ:

- …,- Հրանտ:

- Ես գնամ, կանցնեմ թունելը, էն մյուս կողմում կսպասեմ ձեզ,- ես:

- Անի, Անի…,- Սեմ ու Հրանտ:

Շրջվում, տեսնում եմ` արդեն տաքսի են բռնել: Վարորդին ափսոսալով հետ եմ գնում, որովհետեւ կարծում ա` հազիվ ուղեւոր ա գտել: Նստում եմ տաքսի նրանց հետ ու անցնում ենք թունելով:

- Եթե ես անցնեի էս թունելով, իմ համար աջ քաշած, կարո՞ղ ա խփեիք, գցեիք,- ես:

- Չհասկացա հարցը,- տաքսիստ:

- Ասում եմ` եթե էս թունելով անցնեի, քայլելով, իմ համար աջ քաշած, ինձ կխփեի՞ք, կգցեիք:

(more…)

«Ճանապարհը միայն կետերի միացում»…

Thursday, December 17th, 2009

wayԳիշերը բարձր ջերմություն ունեի. այն ջերմություններից, որոնք բարձրանում են քեզ համար կարեւոր իրադարձությունների նախորդ օրերին: Գիտեի, որ առավոտյան պիտի ճանապարհ գնամ: Ողջ գիշեր համոզում էի ջերմությանս, որ իջնի… Իջավ:

Առավոտյան արթնացա ճանապարհիս ընկերներից մեկի զանգից. ասում էր` էս դեռ քնա°ծ ես, ես արդեն քո հետեւից եմ գալիս… Արագ հագնվեցի (դա ինձ մոտ համարյա թե չի ստացվում), լվացվեցի, հետո նոր հասկացա, որ ջերմություն չունեմ… ուրախացա…

Նստեցի տաքսի, բարեւեցի ճանապարհակցիս, նայեցի վարորդին… բարի, բայց մունաթ հայացք ուներ. մտածեցի` դե մարդա էլի, դա էլ իր հայացքն ա… տեղավորվեցի հետեւում` պատուհանի մոտ, լավն էր տեղս:

Տեղավորվելուց հետո, սովորաբար, մտածում եմ` տեսնես այս անգամ ինչ եմ տեսնելու ճանապարհներին, ինչ է ինձ տալու այս ճանապարհը…

(more…)

Թեհրանցի հավը երազում մեքենա էր տեսնում…

Saturday, December 5th, 2009
1

Քանի որ նենց ոչինչ ռոմանտիկ հավ էր, սկզբից որոշեց մոտոցիկլետների գներն իմանալ...

1

Հետո էլ մտածեց. «Այ տնաշեն, էդքան փող ունենամ էս մերսեդեսը կառնեմ»...

1

Մերսեդեսի գինն իմանալուց հետո` ասաց. «Այ մարդ, ես ավելի լավ ա գնամ հանգիստ իմ տաքսին քշեմ...»

Լուսանկարների հեղինակ` Մարիաննա Մալիշենկո: