Posts Tagged ‘trichq’

Թռիչքից հետո վայրէջքը պարտադիր է…

Sunday, January 24th, 2010
????003

քանի որ Անահիտին պատահաբար հանդիպեցի, ձեռքիս տակ եղած միակ նկարող միջոցը հեռախոսն էր

Քույրս իրենից տարիքով մեծ մի ընկերուհի ունի` Անահիտ անունով: Միշտ պատմում էր, որ Անահիտը մինչ 1998-ը ուղեկցորդուհի (ստյուարդես) է եղել…

Երկու օր առաջ հանդիպեցի Անահիտին․ դե, գիտեք, որ ինքնաթիռներն իմ պատրանքն են… ինչպես կարող էի առիթը բաց թողնել․․․ հարցրի․

- Ստյուարդես եք չէ՞ եղել․․․

- Հա․․․

- Փաստորեն թռչել գիտեք․․․

- (ժպիտ) հա․․․ ասում են 92 տարի օդում եմ եղել․․․

- Էդ ո՞նց։

- 20 տարի իրոք օդում եմ եղել, բայց մեր ստաժը քառապատկում են․․․ 20 տարեկանից աշխատում էի․  ԽՍՀՄ-ի տարածքի բոլոր թռիչքներով մենք էինք թռչում․ ստացվում էր այնպես, որ ես օդում ավելի շատ էի լինում, քան գետնին։ Տանը կարող էի լինել օրական 6 ժամ․ այդ ընթացքում էլ շորերս էի փոխում ու կրկին վազում օդանավակայան։

(more…)