Ամենառոմանտիկ Էյֆելյան աշտարակն էլ քաղաքականացավ…
Tuesday, October 6th, 2009Ֆրանսիայում Թուրքիային նվիրված ամսվան Փարիզը մեծ շուքով է պատրաստվում… Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով (http://news.am/am/news/5906.html): Սա դուր չի եկել Ֆրանսիայի հայերին. նրանք պլանավորել են բողոքի ակցիաներ իրականացնել աշտարակի շրջակայքում: 
Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։
Բողոքի ցույցերով, չգիտենք` ինչ կապացուցեն մեր ազգակիցները Ֆրանսիայի կառավարությանը, սակայն մեր արտգործնախարարությանն ու նախագահին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ, ժամանակին, Իսրայել Օրին էլ, դիմել էր եվրոպային` հայկական հարցը կարգավորելու խնդրանքով, սակայն նրանց նավերը մեր լեռներով չլողացին…
Հ.Գ. հիշեցնենք նաեւ, որ մեր լեռները դեռ իրենց տեղում են, իսկ նրանց նավերը այդպես էլ չսովորեցին լեռներ բարձրանալ…