Archive for the ‘երիտասարդություն’ Category

Կուզենայի գնահատված լինել իմ երկրի կողմից

Thursday, March 11th, 2010

Picture 143«Շնորհակալ եմ, որ ինձ վստահում եք եւ հավատում, չնայած, որ ես պոտենցիալ հանցագործ եմ եւ մեղադրվում եմ զրպարտության մեջ նրա համար, որ բարձրաձայնել եմ Նուբարաշենի դպրոցում կատարվող անառողջ եւ արատավոր երեւույթները: Պարտավորված եմ այս մրցանակը կիսել բոլոր այն խիզախ մարդկանց հետ, ովքեր մինչեւ վերջ իմ կողքին են եղել:

Կուզենայի գնահատված լինել առաջին հերթին իմ երկրի կողմից եւ պաշտպանված զգալ սեփական երկրում: Եւ այն պայքարը, որ տանում եմ Թեղուտի պաշտպանության համար, դիտվեր ոչ թե պայքար ընդդեմ իշխանությունների, այլ շարժում հանուն թե´ իրենց, թե´ մեր լինելիության, առողջ, լիարժեք եւ ներդաշնակ կյանքի:

(more…)

Գենդերային անհավասարության օրը

Tuesday, March 9th, 2010

gender-and-climate-change

Չգիտեմ, մտքերս վերջերս հակասական են դարձել․ երեւի թե սա է պատճառը, որ այդքան ընդունված, ուրախալի տոն համարվող ՄԱՐՏԻ 8-ը ես համարում եմ Գենդերային անհավասարության օր!!!

Մի հայացք անց կացրի քաղաքով, որպեսզի հասկանամ՝ ինչպես են նշում մարդիկ այսօրը։ Միանգամից նկատեցի այն խեղճ տղամարդկանց, որ թանկացված ծաղիկների գներն էին հարցնում միայն․․․ Նկատեցի նաեւ կանանց, ովքեր իրենք իրենց համար էին ծաղիկներ գնում․․․

Ու մտածեցի․ այսօր Գենդերային անհավասարության եւ ընդհանրապես Անհավասարության օրն է։ Թե ով է գենդերը, ընկերներիցս մեկն ասում է՝ ո՞վ իմանա․․․

Life Situations

Wednesday, February 17th, 2010

getImageEvery day is different test of life is sweet. Every day we face to things, which help us to release new things. We see the waist and what we gain new things.

What makes me think about life situation? I must say many things, because life itself is a situation. There are many things we gain from it and we understand day by day what is like to be in every situation and sort them out. Sometimes I think is the luck? No, luck has nothing to do with this. It is more you building up your life in different situations where you try to sort them out by looking at the right angel. When we are no longer to change the situation we are changing ourselves. The pain I feel gives me strength to walk trough life facing each situation with courage and optimist.

(more…)

Հիմա ժպտացող շենքերը քիչ են․․․

Thursday, February 11th, 2010

Հասմիկիgv bdfghj (Jazzi) լուսանկարներն ինտերնետում տեսա․ երկոյան  հանդիպեցի նրան չաթում։ Խնդրեցի մեկնաբանել իր ֆոտոները։ Ճիշտ է, մեր զրույցը լուսանկարչությունից տեղափոխվեց ամեն տեղ, բայց դա առիթ էր՝ բացահայտելու Լոնդոնում ապրող երիտասարդ հայ  կնոջ մտքերը։ Հասմիկի հետ հասցրել եմ շփվել նաեւ առօրյայում, սակայն երբեք չենք խոսել նրա ստեղծագործական ուղղվածությունների մասին։ Այսօր՝ չաթային զրույցի ժամանակ, խոսեցինք նաեւ նրա նոր գրքից։ Այժմ ներկայացնում եմ Հասմիկի լուսանկարները՝ խոստանալով “Կյանքի իրավիճակներ” գրքից մի հատված եւս տեղադրել հաջորդ փոսթերից որեւէ մեկում։ (more…)

Նույն դատարկությունն է. ընթերցողի խոհեր

Monday, January 25th, 2010

Facebook-ով պատահաբար ընկերուհուս գտա: Շատ վաղուց հետը չէի խոսել, մի 7 ամիս: Ո՞նց ես, emtinessի՞նչ նորություն կա,- հարցրի:

- Արտյոմն էր հիվանդացել, գնացի, տեսա:

Արտյոմն ընկերուհուս` Աննայի, նախկին ընկերն է: Երեք տարի ընկերություն էին անում, հետո բաժանվեցին: Արտյոմը լքեց նրան, Աննան բավականին երկար ժամանակ ուշքի չէր գալիս:

- Ինչի՞ ես գնացել, քեզ պետք է՞ր:

(more…)

դու Կաս…

Monday, January 25th, 2010

Եւ ինձ չթվաց.

ամեն ինչ նույնն էր. շներ էին բակում…

ես խաղում էի իրական մի խաղ

ու համոզված էի` աշխարհն եմ կիսում:

Նման անկոշիկ մի երեխայի

սահմանն էի գծում միայն ավազին.

ես ինձ ներել էի չափից ավելի…

(more…)

«Կիրակնօրյա Երևանն եմ սիրում, երբ փողոցում քիչ մարդիկ կան»

Monday, January 18th, 2010

Վերջերս  նամակ ստացա ինձ ծանոթ լրագրող Նշան Աբասյանից, ով ասաց, որ հետաքրքիր հարցազրույց ունի բլոգիս համար: Շնորհակալություն եմ հայտնում Նշանին, որ իր զրույցը ներկայացնում է նաեւ Սարդի ընթերցողին:

davԴավիթ Բալասանյանի հետ ես ծանոթացել եմ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկում, որտեղ էլ շուրջ մեկ տարի է` առիթ ենք ունենում զրուցելու արվեստի, մարդկանց, մեր ներքին որոնումների և շատ ու շատ նման «անսովոր» հարցերի շուրջ: Մեկ-երկու անգամ ընկերներով էլ ենք «հավաքվել», սուրճ խմել, զրուցել: Բայց այն երկխոսությունը, որ ներկայացնելու եմ, տեղի է ունեցել ոչ թե այդ հանդիպումներից ինչ-որ մեկի ժամանակ կամ հարցազրույցի պաշտոնական հրավերով, այլ դարձյալ նույն ցանցում` էքսպրոմտ կերպով:

Եվ այսպես` սկսում ենք շատ սովորական նախաբանով:

(more…)

Էտ չե°ս…

Wednesday, January 13th, 2010

Amali,,,Այսօր նաեւ մտածում եմ հասարակության լինել-չլինելու մասին. փորձում եմ հասկանալ, թե երթուղայինի ապակիներից այն կողմ ինչն է այդքան հրապուրիչ… Ահա եւ փողոցում վառվում են ամանորյա պարզ ու ձանձրակի լույսերը… դեպի անսահմանափակություն տանող այս ճանապարհն անչափ հաճելի է ինձ թվում: Անսահմանափակությո°ւնն է պատճառը, թե° միօրինակությունից եմ հոգնել:

Տաղտկալի է վարորդի բույրը եւ ռաբիս երաժշտության ականջս շոյելը…էլ չեմ ասում, էր մեքնան հին էր, մերկ ու ծերացած… դեռ կա°ն մարդիկ, որոնք չեն վախենում մեքենաներից… ու պահը կրկին առաջվանն էր…ես էլ էի առաջվանը, միայն մի տարբերությամբ. անչափ հոգնատանջ էի:

(more…)

Եթե չուղարկես, էնպես կանիծեմ…

Monday, January 11th, 2010

“Erexan harcnum e Hisusin in4qan es du indz sirum,Hisus@ patasxanume: es img_2223qez sirumem aysqan.Ev na dzerqer@ xa4ume ev mahanume mezhamar.
Ete du havatumes Astcun sa uxarkir qo bolor @nkernerin.Isk ete jnjes 2010 tvin du kunenas sarcesirt.Es vstahum em qez vorpes harazat @nker,bayc ete het 4stanam es nshan kstanam.Ete qo kardaluc heto 30ropei @ntacqum sa uxarkes qo @nkernerin in4vor lav ban kkatarvi qo het.Sa sut 4i copy ara ev 10ropei @ntacqum uxarkir ayn 15mardu ev vax@ qo amenalav or@ klini”

Այս նամակը եկել էր օդնոկլասնիկիի իմ պրոֆիլին: Այն ինձ ուղղարկել էր ընկերներիցս մեկը. նրան հարցրի, թե արդյոք ինքն է գրել տեքստը, պարզվեց, որ ոչ: Սա այն հերթական սպամ նամակներից է, որ ուղղարկվում է` ճշտելու կամ ակտիվ օգտագործողների թիվը կամ էլ չգիտեմ ինչ նպատակով (եթե գիտեք, ասեք, որովհետեւ ինձ շատ է հետաքրքրում):

(more…)

«Ստեղ տենց ա…»

Saturday, January 9th, 2010

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հետքի» «ակտիվը» որոշեց Ամանորին հրաժարվել խոզի բդից, Picture 044տոլմայից ու բլինչիկներից ու մեկնել ակտիվ հանգստի: Ամանորից արդեն 10 օր առաջ Հայաստանի հանգստյան տները ամբողջովին «բրոնիայի» էին արված: Ի վերջո, Ծաղկաձորում էկոնոմ կլասի մի հանգստյան տանը` «Ռիփա» անվանումով, մեզ հաջողվեց սենյակներ գտնել:

Մենք ուղիղ 5:30, նախապես պայնամավորվածության համաձայն, արդեն այնտեղ էինք: «Հիասթափության հետ բախումը» տեղի ունեցավ առաջին իսկ րոպեներին. մեր սենյակները դեռ չէին մաքրել: Դրանք չմաքրեցին նաև 40 րոպե անց: Ի Վերջո, մեզ հաջողվեց ստիպել հավաքարարրին` գոնե մի քիչ կարգի բերել սենյակները: Հիմա էլ անկողին չէին տալիս: «Երեսի զոռով»` դրանք էլ պոկեցինք: Ահա, թե ինչպես դա տեղի ունեցավ

(more…)