Ուռաաա~, հաղթանակ…ուրեմն կարող ենք…
Wednesday, September 9th, 2009Հենց նոր ավարտվեց Հայաստան-Բելգիա ֆուտբոլային խաղը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի´ հաղթանակով (2:1):
Առաջին խաղակեսում առաջին գոլը խփեց Գոհարյանը, ինչը մեծ աշխուժություն առաջացրեց երկրպագուների շարքերում:
Երկրորդ գոլի հեղինակը Հովսեփյանն էր` երկրորդ խաղակեսին:
Խաղի ողջ ընթացքում հաշիվը 2:0 էր, սակայն մրցավարի ավելացրած վերջին 2 րոպեների ընթացքում բելգիացիները կարողացան նվազեցնել հաշվի առավելությունը: